В разделе материалов: 45 Показано материалов: 11-20 |
Страницы: « 1 2 3 4 5 » |
Բոլոր մայրիկներն էլ ցանկանում են,
որպեսզի իրենց երեխան տաղանդավոր լինի ու հասնի մե՜ծ-մե՜ծ
հաջողությունների: Միայն թե նրանք, չգիտես ինչու, ուզում են, որ հենց
իրե’նց նախընտրած ասպարեզում երեխան տաղանդավոր լինի: Այ դրա համար էլ
երեխաները լաց լինելով ու բողոքելով գնում ենք դաշնամուրի ու ջութակի,
չարչարվում ու սովորում նորից ու նորից, երբ իրականում նրանց մեջ թաքնված
է, օրինակ, վիրտուոզ կլարնետահարը:
Բոլոր տաղանդավոր փոքրիկների ու նրանց մայրիկների համար՝ մուլտֆիլմ «Օժտված փոքրիկը»:
|
Մի արևոտ պայծառ օր Միստր Մորիսը իր գրքերի հետ միասին նստած էր
պատշգամբում, երբ հանկարծ սաստիկ փոթորիկ բարձրացավ ու քշեց-տարավ ոչ միայն
Մորիսի գքրքերը, այլև մարդկանց ու տները: Նրանք հայտնվեցին մի կախարդական
աշխարհում, որտեղ գրքերը շնչում ու ապրում էին և անգամ թռչել գիտեին: Եվ
Միստր Մորիսը՝ գրքերի մեծ սիրահարը, սկսեց հոգ տանել այդ փոքրիկ հեքիաթային
արարածների մասին, խնամել ու կերակրել նրանց: Մորիսը նվիրեց իր հոգին
գրքերին և գրքերն էլ շնորհակալ եղան՝ նրան թևեր ու հավերժական կյանք
նվիրելով:
|
Մարդիկ միանգամայն անհասկանալի պատնեշներ
են ստեղծում ոչ միայն իրենց սիրո համար, այլև մնացած բոլոր անշունչ ու
շնչավոր արարածների: Օրինակ, կարո՞ղ է ինչ-որ մեկն ասել, թե ինչու են այս
երկու ծառերին նրանք տնկել ճանապարհի տարբեր կողմերում: Մի՞թե նրանց մտքով չի անցել, որ մի գարնանային պայծառ օր այս ծառերը կարող են սիրահարվել միմյանց: Եվ ի՞նչ պետք է անեն նրանք:
Գրկախառնությունն անհնար է, բայց սիրահար
զույգը գտնում է այլ փոքրիկ ուրախություններ իր համար: Իսկ ծառային սերն էլ
ձգվում է շատ ու շատ երկար, անգամ մարդկային սիրուց էլ ավելի: Մի ծառային
սիրո պատմություն…
|
Ամանորի գիշերը իրենց նվերին բոլորն են սպասում: Եվ անգամ Մահը այդ օրը
բոլորի նման երազում է նվերի մասին, ուզում է ուրախանալ, ինչպես բոլորը ու
Նոր տարի նշել: Միայն թե ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նրան ինչ-որ բան
նվիրել: Բայց Մահը առանց այդ էլ գիտի, թե ինչպես կարելի է նվեր ձեռք գցել:
Ծուղակը Ձմեռ պապի համար արդեն պատրաստ է: Մահը ամեն ինչ շատ ճիշտ
կանխատեսել էր, միայն մի բան նա չգիտեր. իրականում Ձմեռ պապը նրա համար էլ
էր նվեր պատրաստել: Իսկ թե ինչ նվեր, դա արդեն մուլտֆիլմում…
|
Իրենց բարի ու անմեղ համարող մարդիկ կարծում են, թե ոչինչ իրենց այլևս չի
սպառնում: Եվ իրենց «անմեղության» բարձունքում մոռանում են, որ հարկավոր է
ձեռք մեկնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր մեղավոր են, բայց
զղջում են, մոռանում են, որ հարկավոր է բարի լինել միշտ ու բարություն
գործել անդադար: Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է շրջվել, չէ՞ որ ինչ-որ
մի տեղ Ինչ-որ մեկը ամեն ինչ տեսնում է…
|
Շատերն են ասում՝ սերը անցնում է տարիների ընթացքում, վերափոխվում
ընկերության կամ պարզ հոգատարության, ամեն պատճառաբանություն պատրաստ են
հորինել, միայն թե չխոստովանեն, որ սիրել, 16 տարեկան պատանու նման
սիրահարվել կարելի է միշտ, ամեն տարիքում, ամեն օր ու սիրահարվել հենց
սեփական կնոջը կամ ամուսնուն: Չէ՞ որ նրա հետ ես քայլում կյանքի ճանապարհով
և հանուն նրա ու նրա հետ միասին կարող ես այդ ճանապարհը դարձնել
ամենաարկածային ու ամենագեղեցիկ ճամփորդությունը, ձեռքի թեթև շարժումով
հաղթահարել բոլոր դժվարությունները ու փորձությունները: Եվ անել ամեն ինչ
միասին, չէ՞ որ դա այնքան հրաշալի է… Այնքան, որքան այս մուլտֆիլմը`
չափազանց գեղեցիկ մի պատմություն Կարլի ու Էլլիի սիրո մասին…
|
Երբ սիրում ես ու երջանիկ ես, ոչ ոք պարզապես իրավունք չունի անգամ մտածել,
որ կարող է խանգարել այդ երջանկությանը: Չէ՞ որ իսկական սերը մեզ կրկնակի
ուժեղ է դարձնում ու ապրում ես արդեն ոչ միայն քեզ համար, այլև մեկ ուրիշ
էակի: Եվ նա, ով կհամարձակվի խոչընդոտ դառնալ սիրահարների համար, կհանդիպի
աշխարհի ամենաուժեղ դիմադրությանը: Դե իսկ եթե խոսքը գնում է սիրահարված
ութոտնուկների մասին, գործն ութ անգամ ավելի է բարդանում: Այնպես որ,
խորհուրդ. հեռու մնացեք. ութոտնուկների սերը չափազանց վտանգավոր է և …
չափազանց գեղեցիկ…
|
Ձեզ թվում է, թե 21-րդ դարում տեխնիկայի զարգացման շնորհիվ ամեն ինչ
հնարավո՞ր է, և որ բավական է այսինչ բանը միացնել այնինչին և կստացվի Ձեր
ուզա՞ծը: Հը-ըն, որքան էլ գիտությունը նորանոր հայտնագործություններ ու
բացահայտումներ անի, երբեք չի կարողանա ստեղծել ամենակարևոր բաներն
աշխարհում՝ զգացմունքները ու մարդկային հոգին և երբեք չի կարողանա անել
Սիրո հայտնագործությունը: Սերը վաղուց պատենտավորված է, այն միայն ու միայն
սրտի հայտնագործությունն է…
|
Լավ ընկեր ունենալը աշխարհի ամենակարևոր բանն է: Եվ
ոչինչ, որ նա մոռացկոտ է ու միշտ ուշանում է պայմանավորված ժամից: Կամ էլ
մի քիչ անհաջողակ է և անընդհատ ծիծաղելի պատմությունների մեջ է ընկնում,
հերիք չէ, քեզ էլ իր հետ է ներքաշում: Բայց չէ՞ որ այդ ամենը քեզ համար
այնքա՜ն հարազատ է , ու դու էլի պատրաստ ես 40 րոպե սպասել մինչև նա «2
րոպեից» տեղ կհասնի ու նրա հետ կանցկացնես ծիծաղելի արկածներով լեցուն ձեր
հերթական օրը: Եվ նրան երբեք-երբեք միայնակ չես թողնի ու չես տխրեցնի …Չէ՞
որ դու իսկական ընկեր ես…
|
Կաթնամթերքը ամենաարժեքավոր ու օգտակար
սննդամթերքներից մեկն է ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար:
Կաթնամթերքը սկսում է ուղեկցել փոքրիկին նրա կյանքի առաջին իսկ ամիսներից և
որոշ ժամանակ անց նաև փոխարինում է մայրական կաթին:
Կաթնամթերքները պարունակում են չափազանց
օգտակար սպիտակուցներ ու ճարպեր, ինչպես նաև կալցիում, որոնք երեխան շատ
ավելի հեշտ է ընդունում կաթնամթերքի, քան մսի և մյուս սննդամթերքների
միջոցով: Այնպես որ, երբ Ձեր փոքրիկը լինի արդեն կես տարեկան, ճիշտ
ժամանակն է մայրական կաթին զուգահեռ կերակրել նրան նաև այս համեղ ու
սննդարար մթերքներով:
|
|
|