Ամանորի գիշերը իրենց նվերին բոլորն են սպասում: Եվ անգամ Մահը այդ օրը բոլորի նման երազում է նվերի մասին, ուզում է ուրախանալ, ինչպես բոլորը ու Նոր տարի նշել: Միայն թե ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նրան ինչ-որ բան նվիրել: Բայց Մահը առանց այդ էլ գիտի, թե ինչպես կարելի է նվեր ձեռք գցել: Ծուղակը Ձմեռ պապի համար արդեն պատրաստ է: Մահը ամեն ինչ շատ ճիշտ կանխատեսել էր, միայն մի բան նա չգիտեր. իրականում Ձմեռ պապը նրա համար էլ էր նվեր պատրաստել: Իսկ թե ինչ նվեր, դա արդեն մուլտֆիլմում…
Ամանորյա փոքրիկ մուլտֆիլմ «Պիքսար» ընկերության կողմից: Ուրախ մուլտդիտում ձեզ: Եվ թող ձեր նվերները միշտ բարեհաջող տեղ հասնեն: