Մարդու ամենաանգնահատելի հատկանիշներից մեկը երևույթներին լավատեսորեն
նայելու կարողությունն է, քանի որ այդպես կյանքն ավելի հեշտ ու սիրելի է դառնում, չնայած իր դժվարություններին ու թերություններին:
Լավատես մարդիկ հավատում են, որ իրենք
կարող են այս կամ այն բարդ իրավիճակին ճիշտ լուծում տալ, իսկ անհաջողության
բախվելիս չեն հուսահատվում, այլ փորձում են այն հաղթահարելու այլ ուղիներ
գտնել:
Գիտնականները պնդում են, որ երեխան ոչ թե
ծնվում է լավատես, այլ դառնում, և այդ գործում անասելի մեծ է նրա ծնողների
դերը: Ուրեմն` ինչի՞ց սկսել, ինչպես դաստիարակել լավատես երեխա …