Пятница, 29.03.2024, 10:38
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Մուլտեր մեծերի համար

В категории материалов: 12
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 »

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
ՄՈՒԼՏՖԻԼՄ ՕԶՈՆԻ ՇԵՐՏԻ ՄԱՍԻՆ
Արդեն ամառ է, արև, բոլոր փոքրիկներն  ուզում են շտապել բակ խաղալու, բայց մոռանում են այն մասին, որ այդքան լավ ջերմացնող արևը կարող է նաև վնասակար լինել: Թվում է՝ երեխաներին շատ դժվար կլինի բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այդ ամենի և օզոնի շերտի մասին Ձեր փոքրիկին սիրով կպատմի այս մուլտֆիլմի զվարճալի հերոսը՝ Օզզի Օզոնը: Օզզին օզոնի շերտի մի փոքրիկ մոլեկուլ է, որ իր միլիոնավոր ընկերների հետ պաշտպանում է Երկիր մոլորակը այդ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 701 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է
Բոլորի կյանքում էլ լինում են դժվարություններ, և մենք պարտավոր ենք քաջաբար կանգնել դրանց դեմ և պայքարել: Իսկ պայքարն ավելի հեշտ և արդյունավետ է դառնում, երբ կողքիդ լավ ընկերներ կան: Մեկ բռունցք դառնալով՝ կարելի է հաղթահարել ամեն ինչ: Միասնությունը ուժ է: Դա ժողովրդական իմաստություն է, ասում են, չէ՞ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Այս մուլտֆիլմ էլ պատմում է հենց այդ մասին: Միասնականության շնորհիվ են  մուլտֆիլմի հերոսները՝ խեցգետինները, մրջյուններն ու պինգվինները փրկվում իրենց վրա հարձակվող գիշատիչներից: Մուլտֆիլմը կօգնի Ձեր փոքրիկին հասկանալ միասնության կարևոր նշանակությունը, կսովորեցնի լինել հավատարիմ իր ընկերներին և օգնության հասնել նրանց դժվար պահերին: Չէ՞ որ այդ ամենը միշտ էլ փոխադարձ է:
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 696 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՄՈՒԼՏՖԻԼՄ. ԼՈՒՑԿԻՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ
Փոքրիկ հուզիչ մուլտֆիլմ՝ նկարահանված Հանս Քրիստիան Անդերսենի Լուցկիներով աղջիկը  հեքիաթի հիման վրա: Մուլտֆիլմը նկարահանվել է 2007 թ. Ուոլտ Դիսնեյ և Պիքսար ընկերությունների կողմից: 2007 թվականին մուլտֆիլմը ներկայացվել է Օսկարի: Մուլտֆիլմի ռեժիսորը Ռոջեր Ալերսն է: Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 1051 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՕԺՏՎԱԾ ՓՈՔՐԻԿԸ. ՄՈՒԼՏՖԻԼՄ
Բոլոր մայրիկներն էլ ցանկանում են, որպեսզի իրենց երեխան տաղանդավոր լինի ու հասնի մե՜ծ-մե՜ծ հաջողությունների: Միայն թե նրանք, չգիտես ինչու, ուզում են, որ հենց իրե’նց նախընտրած ասպարեզում երեխան տաղանդավոր լինի: Այ դրա համար էլ երեխաները լաց լինելով ու բողոքելով գնում ենք դաշնամուրի ու ջութակի, չարչարվում ու սովորում նորից ու նորից, երբ իրականում նրանց մեջ թաքնված է, օրինակ, վիրտուոզ կլարնետահարը: Բոլոր տաղանդավոր փոքրիկների ու նրանց մայրիկների համար՝ մուլտֆիլմ «Օժտված փոքրիկը»:
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 663 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՄԻՍՏՐ ՄՈՐԻՍԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՌՉՈՂ ԳՐՔԵՐԸ. ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄՈՒԼՏՖԻԼՄ
Մի արևոտ պայծառ օր Միստր Մորիսը իր գրքերի հետ միասին նստած էր պատշգամբում, երբ հանկարծ սաստիկ փոթորիկ բարձրացավ ու քշեց-տարավ ոչ միայն Մորիսի գքրքերը, այլև մարդկանց ու տները: Նրանք հայտնվեցին մի կախարդական աշխարհում, որտեղ գրքերը շնչում ու ապրում էին և անգամ թռչել գիտեին: Եվ Միստր Մորիսը՝ գրքերի մեծ սիրահարը, սկսեց հոգ տանել այդ փոքրիկ հեքիաթային արարածների մասին, խնամել ու կերակրել նրանց: Մորիսը նվիրեց իր հոգին գրքերին և գրքերն էլ շնորհակալ եղան՝ նրան թևեր ու հավերժական կյանք նվիրելով:
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 607 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՄԻ ԾԱՌԱՅԻՆ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ միանգամայն անհասկանալի պատնեշներ են ստեղծում ոչ միայն իրենց սիրո համար, այլև մնացած բոլոր անշունչ ու շնչավոր արարածների: Օրինակ, կարո՞ղ է ինչ-որ մեկն ասել, թե ինչու են այս երկու ծառերին նրանք տնկել ճանապարհի տարբեր կողմերում: Մի՞թե նրանց մտքով չի անցել, որ մի գարնանային պայծառ օր այս ծառերը կարող են սիրահարվել միմյանց: Եվ ի՞նչ պետք է անեն նրանք: Գրկախառնությունն անհնար է, բայց սիրահար զույգը գտնում է այլ փոքրիկ ուրախություններ իր համար: Իսկ ծառային սերն էլ ձգվում է շատ ու շատ երկար, անգամ մարդկային սիրուց էլ ավելի: Մի ծառային սիրո պատմություն…
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 719 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ԱՄԱՆՈՐՅԱ ՄՈՒԼՏՖԻԼՄ «ՊԻՔՍԱՐ»-ԻՑ
Ամանորի գիշերը իրենց նվերին բոլորն են սպասում: Եվ անգամ Մահը այդ օրը բոլորի նման երազում է նվերի մասին, ուզում է ուրախանալ, ինչպես բոլորը ու Նոր տարի նշել: Միայն թե ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նրան ինչ-որ բան նվիրել: Բայց Մահը առանց այդ էլ գիտի, թե ինչպես կարելի է նվեր ձեռք գցել: Ծուղակը Ձմեռ պապի համար արդեն պատրաստ է: Մահը ամեն ինչ  շատ ճիշտ կանխատեսել էր, միայն մի բան նա չգիտեր. իրականում Ձմեռ պապը նրա համար էլ էր նվեր պատրաստել: Իսկ թե ինչ նվեր, դա արդեն մուլտֆիլմում…
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 946 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

«ԵՐԿՆԱՅԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉԸ». ՄՈՒԼՏՖԻԼՄ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ
Իրենց բարի ու անմեղ համարող մարդիկ կարծում են, թե ոչինչ իրենց այլևս չի սպառնում: Եվ իրենց «անմեղության» բարձունքում մոռանում են, որ հարկավոր է ձեռք մեկնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր մեղավոր են, բայց զղջում են, մոռանում են, որ հարկավոր է բարի լինել միշտ ու բարություն գործել անդադար: Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է շրջվել, չէ՞ որ ինչ-որ մի տեղ Ինչ-որ մեկը ամեն ինչ տեսնում է…
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 647 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՄՈՒԼՏՖԻԼՄ. ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻԱՍԻՆ…
Շատերն են ասում՝ սերը անցնում է տարիների ընթացքում, վերափոխվում ընկերության կամ պարզ հոգատարության, ամեն պատճառաբանություն պատրաստ են հորինել, միայն թե չխոստովանեն, որ սիրել, 16 տարեկան պատանու նման սիրահարվել կարելի է միշտ, ամեն տարիքում, ամեն օր ու սիրահարվել հենց սեփական կնոջը կամ ամուսնուն: Չէ՞ որ նրա հետ ես քայլում կյանքի ճանապարհով և հանուն նրա ու նրա հետ միասին կարող ես այդ ճանապարհը դարձնել ամենաարկածային ու ամենագեղեցիկ ճամփորդությունը, ձեռքի թեթև շարժումով հաղթահարել բոլոր դժվարությունները ու փորձությունները: Եվ անել ամեն ինչ միասին, չէ՞ որ դա այնքան հրաշալի է… Այնքան, որքան այս մուլտֆիլմը` չափազանց գեղեցիկ մի պատմություն Կարլի ու Էլլիի սիրո մասին…
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 706 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՈՒԹՈՏՆՈՒԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երբ սիրում ես ու երջանիկ ես, ոչ ոք պարզապես իրավունք չունի անգամ մտածել, որ կարող է խանգարել այդ երջանկությանը: Չէ՞ որ իսկական սերը մեզ կրկնակի ուժեղ է դարձնում ու ապրում ես արդեն ոչ միայն քեզ համար, այլև մեկ ուրիշ էակի: Եվ նա, ով կհամարձակվի խոչընդոտ դառնալ սիրահարների համար, կհանդիպի աշխարհի ամենաուժեղ դիմադրությանը: Դե իսկ եթե խոսքը գնում է սիրահարված ութոտնուկների մասին, գործն ութ անգամ ավելի է բարդանում: Այնպես որ, խորհուրդ. հեռու մնացեք. ութոտնուկների սերը չափազանց վտանգավոր է և … չափազանց գեղեցիկ…
Մուլտեր մեծերի համար | Просмотров: 770 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 27.08.2012 | Комментарии (0)

1-10 11-12
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru