Or.do.am - Մանկական ժամանցային կայք
Пятница, 31.10.2014, 08:22
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [51]
Հեքիաթներ [21]

Мини-чат
200

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 3

Статистика

Онлайн всего: 0
Гостей: 0
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы

Всего материалов в каталоге: 66
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 3 ... 6 7 »

# 2 ՀԵՔԻԱԹ. «ՆՈԹԲՈՒՔ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՇՔ»

Տասնյակ տարիներ առաջ կար մի մարդ՝ Նոթեր Բուք անունով: Նոթերը ապրում էր ՏՀՏ անունով մի գյուղում: Ինչպես գյուղում ապրող  բոլոր մարդիկ, այնպես էլ նա հասարակ կյանքով էր ապրում ՝ հավ էր պահում, կով, ոչխար, աճեցնում էր տարբեր բույսեր, իսկ հետո վաճառում ստացած մթերքը և այդպես գումար վաստակում: Նշեմ, որ նա բացի իր տնտեսությունից սիրում էր նաև նկարել:

Օրերից մի օր՝ երեկոյան, հեռուստացույցի առջև նստած՝ թարս դրված տետրը բացեց և սկսեց վրան փոքրիկ քառակուսիներ նկարել: Նկարեց վերջացրեց և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է Համան Կարգիչի ստեղծած համակարգչի ստեղնաշարին և էկրանին: Մտածեց-մտածեց և որոշեց մի քանի օրով իր շատ սիրելի բույսերին և կենդանիներին վստահել իր հարևանին և մեկնել տարբեր երկրներ՝ բերելու համապատասխան իրեր, որպեսզի պատրաստի նոր և ավելի փոքր համակարգիչ:
Հեքիաթներ | Просмотров: 182 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՏԱՔ ԼՈԳԱՆՔ
Երբ հավիկ Դեզդեմոնան հաշվեց իր ածած ձվերը, շատ ուրախացավ, որովհետև դրանք յոթն էին: Ֆաբրիկայի աշխատողները շատ բարի էին, այդ պատճառով էլ ամեն հավիկից ընդամենը 5 ձու էին վերցնում, և այն էլ շաբաթը մի անգամ:

Ուրեմն` երկու հավիկ դեռ պիտի ծնվեն, երկու հավիկ իրավունք ունեն ապրելու: Ձվեկին, Ձվոկին, Ձվակին, Ձվակուկին և Ձվեկուկին մայրիկը ջերմորեն համբուրեց ու ճանապարհեց: Նրա հետ մնացին Ձվիկն ու Ձվուկը: Ձվուկն ամենափոքրիկն էր և, ոչինչ չհասկանալով, հանգիստ քնել էր մայրիկի թևերի տակ: Իսկ Ձվիկն իր կյանքի առաջին վայրկյանից լսեց «տաք լոգանքի» մասին:

Հեքիաթներ | Просмотров: 152 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՆՈՎԵԼՆԵՐԸ. ՄԱՍ 2-ՐԴ


Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր ցլամարտիկ չդարձավ։
Ցլամարտիկ լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։
Նա չէր կարողանում սպանել։
Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։...

Հեքիաթներ | Просмотров: 212 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՄԱՍ 2-ՐԴ. ՃՆՃՂՈՒԿ ԲԻԼԸ
Հա, ու տենց մեր Ճնճղուկ Բիլը հանդիպեց մի օր ճնճղուկուհուն, անունն էլ Մարտա: Չէ, մարտ ամսվա հետ ոչ մի կապ չուներ, չնայած երևի մի քիչ գիժ էր մարտի նման: Հա, պատմեմ, թե ոնց հանդիպեցին Մարտան ու Բիլը: Մի օր Մարտան փողոցով քայլում էր ու հաշվում էր փողոցում ընկած կոնֆետի թղթերը: Նա միշտ այդպես էր անում ու հետո համեմատում էր, թե ամեն օր քանի կոնֆետի թուղթ կա գետնին, ու այդպիսով տեսնում էր` երեխաները դեռ կոնֆետ սիրում են, թե ոչ: Մեր Մարտան մի քիչ տարօրինակություններ ուներ, անկեղծ ասած, դե բայց Բիլն էլ պակասը չէր:
Հեքիաթներ | Просмотров: 134 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԵՔԻԱԹԱԳԻՐԸ. ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Ամբողջ գիշեր հսկայական տան մի պատուհը լուսավորված էր: Այդ սենյակում ապրում էր հեքիաթագիրը (շատերը նրան բանաստեղծ էին կոչում): Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, որովհետև առանց հեքիաթների ապրելը շատ դժվար է մարդկանց համար: Նրա սեղանին բազմաթիվ գունավոր մատիտներ էին դրված: Տխուր հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախ հեքիաթները՝ կարմիր, դեղին, կանաչ ու սպիտակ մատիտներով: Բայց մի անգամ մի հիմար ու չար մարդ գողացավ նրա բոլոր մատիտները՝ թողնելով միայն սևը և սպիտակը: «Հիմա նա կսկսի գրել, ինչպես պետքն է»,-ասաց նա: Տխուր կանգնած էր հեքիաթագիրը իր դատարկ տանը, ապա բարձրացրեց վերարկուի օձիքը, հանգցրեց լամպն ու դուրս եկավ:
Հեքիաթներ | Просмотров: 162 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԱՆՃԱՐԵՂ ԽՈՍՔԵՐ. ՎԻՆԻ ԹՈՒԽ
Վինի Թուխի մասին երեք ռուսական մուլտերը իսկապես արժանի մրցակից դարձան Դիսնեյի բազմասերիանոց Վինի Թուխ մուլտֆիլմին և մինչև այսօր էլ շարունակում են մնալ ամենասիրված մուլտերի շարքում: Այս Վինիին սիրում են բոլորը, անկախ տարիքից: Իսկ հերոսների անմեղ ու զվարճալի, բայց միևնույն ժամանակ շատ խորիմաստ արտահայտությունները և երգերը վաղուց մեր առօրյայի մասն են դարձել: Դե օրինակ, ավելի ուրախ ծննդյան շնորհավորանք մենք դժվար թե կարողանանք գտնել ու էլի կրկին Վինիի օգնությանն ենք դիմում, այնպես չէ՞…
Հեքիաթներ | Просмотров: 788 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (1)

ԳՆՈՒՄ ԵՆՔ ՎԻՆԻ ԹՈՒԽԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

Թեփով լցած գլխով զվարճալի արջուկին բոլորն են ճանաչում ու սիրում: Վինի Թուխը հարազատ է և փոքրիկներին, և մեծերին: Նա միշտ ուրախ է և իր լավատեսությամբ էլ վարակում է բոլորին, երբ սկսում է երգել փուչիկի պես թեթև ու մեղրի պես քաղցր իր երգերը: Միայն թե շատերը նույնիսկ չգիտեն էլ, թե որտեղից է գալիս Վինին: Դե ի՞նչ: Գնանք նրա հետքերով…

Վինի Թուխը թեկուզ հեքիաթային հերոս է, բայց ծնվել է միանգամայն իրական աշխարհում: Նրան համատեղ ուժերով ստեղծել են հայր ու տղա՝ Ալան Ալեքսանդր Միլնը և Քրիստոֆեր Միլնը:
Հեքիաթներ | Просмотров: 1185 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ. ԱՈՒԴԻՈՆՈՎԵԼՆԵՐ
Աշխարհի ամենատաղանդավոր ծաղրածուներից մեկը՝ Լեոնիդ Ենգիբարյանը, չափազանց կարճ կյանք ունեցավ, փոքրիկ, բարի ներկայացման նման, որի ավարտը ասես երբեք էլ չի եկել ու չի գալու, և բոլորը սպասում են նրա հավերժ շարունակությանը: Իսկ Ենգիբարյանն իսկապես այնպես ստեղծագործեց, այնպիսի աշխարհ ստեղծեց, որ ապրում է անգամ տասնամյակներ իր մահից հետո: Հաճելի դիմագծերով, մանկան թափանցիկ հոգով, բարի աչքերով, բացառիկ տաղանդի տեր մի երիտասարդ, որին շատ սերունդներ  պիտի համարեն իրենց ուսուցիչը: Շատ կարճ կյանք ունեցավ աշխարհաճանաչ ծաղրածուն, ավելի կարճ` նրա ստեղծագործական գործունեությունը: Լեոնիդ Ենգիբարյանը հրաժեշտ տվեց կյանքին, երբ նոր էր բոլորել ընդամենը 37-ը:
Հեքիաթներ | Просмотров: 211 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԱՂՋԿԱՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷՐ ԹՌՉԵԼ
Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։

Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։
Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ…

Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։
Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։
Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։

Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։
Հեքիաթներ | Просмотров: 120 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՃՆՃՂՈՒԿ ԲԻԼԸ. ՄԱՍ 1-ԻՆ

Լինում է, չի լինում մի ճնճղուկ, անունը` Բիլ (այն ժամանակ բոլոր ճնճղուկներին անվանում էին Բոբ կամ Սեմ, բայց ինքը Բիլ էր): Այնպես չէ, որ մեր Բիլը փոքրիկ էր, բայց… շատ քացր դեմք ուներ ու գզգզված մազեր, հա, ու մե~ծ ու բարի աչքեր:

Բիլը շատ էր սիրում պարել, ու ամեն տեղ պարում էր. կապ չունի` նա ծառի վրա էր, ինչ-որ մեկի պատուհանի տակ, թե փողոցում, անվերջ պարում էր: Դրա համար տարբեր տեսակի «բոբեր» ու «սեմեր» նրան այ այսպիսի հայացքով էին նայում, բայց դա նրան առանձնապես չէր հուզում:
Հեքիաթներ | Просмотров: 468 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2014
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru