Суббота, 20.04.2024, 10:00
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [51]
Հեքիաթներ [21]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы

Всего материалов в каталоге: 66
Показано материалов: 11-20
Страницы: « 1 2 3 4 ... 6 7 »

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ. ՀՈՎԱՆՈՑԸ
Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

- Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հեքիաթներ | Просмотров: 818 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԵՔԻԱԹ GOOGLE-Ի ՄԱՍԻՆ

«Միշտ՝ բոլոր ժամանակներում ու բոլոր վայրերում, մարդիկ ձգտել են ճանաչել ու հասկանալ ամեն ինչ: Իհարկե, դուք կասեք, որ ամեն ինչ հնարավոր չէ իմանալ, բայց չէ՞ որ եթե չձգտես անհնարինին, չես ստեղծի նաև հնարավորը:

Անհնարին մի բան էի նաև ես իմ առաջին կյանքում, երբ դեռ աշխարհի ամենամեծ թիվն էի՝ «գուգոլը» (այդպես ինձ մի փոքրիկ տղա էր անվանակոչել): 100 զրոները պոչիկիցս կախ՝ ապրում էի  հեքիաթային արարածների ու երևույթների աշխարհում, այնտեղ, ուր հավերժական երջանկության են դատապարտված այն ամենը, ինչի մեջ խառն է երեխաների մատը, այն ամենը, ինչ հորինում են նրանք:
Հեքիաթներ | Просмотров: 1166 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՎԱՀԵՆ ՈՒ ՌՈԲՈՏԸ
Արձակուրդ էր: Վահեն ո՛չ քննություն ուներ, ո՛չ ամառային հանձնարարություն: Նստել էր բազկաթոռին ու մտածում էր: Ախր, ի~նչ մտածելու ժամանակ է, իջիր բակ, վազվզիր` երևի կասեք դուք: Բայց Վահեն տրամադրություն չուներ: Այսօր առավոտյան արթնացել էր ու հայտարարել, որ ինքը հոգնել է: Հոգնել է ամեն ինչից` համակարգչային խաղերից, հեռուստացույցից: Հանկարծ չկարծեք, որ նա դասերին էր կարոտել. դասերի մասին լսել անգամ չէր ուզում: Ա~յ, թե մի ռոբոտ լիներ, որ ամեն ինչ աներ…
Հեքիաթներ | Просмотров: 953 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՎԱՀԵԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կավիճը բարձրացավ տեղից ու մոտեցավ գրատախտակին: «Չէ, չէ, միայն ոչ դա, լա՜վ էլի…»: Արդեն ուշ էր, ու Վահեն խոր հոգոց հանեց. գրատախտակին մեծ-մեծ տառերով գրված էր՝ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

-Ախր, լավ էլի, չգիտեմ ես շարադրություն գրել, ի՞նչ անեմ,- շշնջաց Վահեն Կարենի ականջին:

-Իսկ դու պատկերացրու, որ եթե շուտ գրես, ավարտես շարադրությունը, գնալու ենք բուֆե՜տ,- երանությամբ ասաց Կարենը:
Հեքիաթներ | Просмотров: 2006 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԵՔԻԱԹ – ՎԱՀԵՆ ՈՒ ԵՐՇԻԿԸ

Վահեն փոխադրվում էր երրորդ դասարան: Ընդամենը մեկ կիսամյակային չորս: Վահեի երջանկությանը չափ չկար: Ախր շատ հաջողակն է, է՜ … Ոչ մի երկուս չէր ստացել, ոչ մի անգամ ծնող չէին կանչել և որ ամենակարևորն է… նիհարել էր:

Հիմա վերջապես ոչ ոք չէր կարող նրան Ցմփոր, Պոնչո, Խոզուկ կոչել, նա դարձել էր իսկական սպորտսմեն, ընկերների մեջ հարգանք էր ձեռք բերել, հիմա նույնիսկ թիթիզ աղջիկներն էին սկսել ուշադրության արժանացնել նրան:

Արդեն արձակուրդ էր, իսկ Վահեի համար ճիշտ այն ժամանակը, երբ սովորաբար բացում էր իր «գանձարանը», այն կախարդական ստվարաթղթե արկղիկը, որ ինքը այդպես խնամքով զարդարել էր ֆուտբոլիստների նկարներով:
Հեքիաթներ | Просмотров: 748 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԱՐԱՐԱԾՆԵՐ
Հեքիաթներն ու մուլտֆիլմերն անհնար է պատկերացնել առանց բարի փերիների ու կախարդների, վտանգավոր հրեշների ու խոսող կենդանիների: Նրանք շատ հաճախ խանգարում կամ օգնում են հերոսներին, երբեմն այնքան սարսափելի արարածներ են հանդիպում, որ մտածում ես. «Ի~նչ լավ է, որ նրանք չկան իրականում», կամ էլ երզում ես, որ մի բարի փերի հայտնվեր ու բոլոր երազանքներդ իրականություն դառնային: Գիտե՞ս, թե որոնք են այն հեքիաթային կենդանիները, որ երբեք գոյություն չեն ունցել:
Հեքիաթներ | Просмотров: 1113 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵԶ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ. ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ
Գտնված երազ մուլտֆիլմում զարմանալի քիչ են խոսակցությունները, չկա նաև հեղինակային խոսք: Փոքրիկ երկխոսությունները, սակայն, այնքան պարզ ու միաժամանակ տպավորիչ են, որ մեկ անգամ Գտնված երազ մուլտֆիլմը դիտողն այլևս չի մոռանում:

- Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:

-Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:

-Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:

Հեքիաթներ | Просмотров: 2970 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԵՔԻԱԹ 24. «ՓԱԹԻԼԻ ԵՐԱԶԸ»

Աշնանային անձրևոտ օրերին փոխարինեցին  ձմռան ցրտաշունչ օրերը: Մի գեղեցիկ առավոտ, երբ Լիլիթն արթնացավ, դուրս նայեց լուսամուտից և զարմանքից ապշեց՝ շուրջն ամենուրեք ճերմակ էր, կարծես նկարիչն իր վրձինը միայն սպիտակ  ներկի մեջ էր թաթախել և ամենուրեք ներկել ճերմակ փաթիլներ: Փաթիլներ, որոնք երկնքից ցած էին գլորվում և հալչում բակում խաղացող մանկիկի  շուրթերին:

Ձյան մի խոշոր փաթիլ այնպես էր փայլում, կարծես երազ էր տեսնում. իբր ինքը  փաթիլների թագուհին է և նրանցից ամենագեղեցիկը, իսկ մնացած փաթիլները իր շռւրջ բոլորը պտտվելով գովերգում են իրեն և խոսում նրա գեղեցկության մասին:
Հեքիաթներ | Просмотров: 2266 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

# 23 ՀԵՔԻԱԹ. «ԱՄՊՆ ՈՒ ԱՄՊԻԿԸ»
Լինում  է,  չի  լինում,  մի  Ամպ է լինում:  Այս Ամպն  օրնիբուն աշխատում էր ,   ամբողջ  օրը տեղից տեղ էր թռչում, ջուր հասցնում  ծարավ  ծիլ  ու ծաղկին:  Երեկոյան, երբ  բոլորը  քնած  էին  լինում,  Ամպը  դարձյալ  աշխատում  էր:  Նա  թռչում  էր  դեպի  լեռնային  լճակը,  որտեղից  ջուր  էր  լցնում  իր  բյուր  ջրամանների  մեջ:  Նա  ջուրը  հավաքում  էր,  որպեսզի  հաջորդ  օրն  իր  աշխատանքը  շարունակի: Ամպը  մի  փոքրիկ  որդի  ուներ` Թխպիկը:  Թխպիկը  շատ  չարաճճի  էր:  Նա  չէր  օգնում  իր  մայրիկին  ու չէր  լսում  նրան:  Ամբողջ  օրը  խաղում  էր  իր  համար:  Անհանգիստ  ամպիկը  ծառերի  ճյուղերն  էր  քաշքշում, նուրբ  ծաղիկների  վրա  թառում,  հանգիստ  չէր  տալիս  թիթեռներին  ու  բզեզներին:  Թռչունները  հեռու  էին  փախչում  նրանից,  գազանները  նրան  տեսնելուն  պես  թաքնվում  էին:  Պատուհանների  ապակիներին  էր  փարվում,  և  նրա  սառը  շնչից  ապակիներն  արտասվում  էին:  Նրանից  հոգնել  էին  նաև  ծերուկ  լեռնագագաթները:  Թխպիկը  փակում  էր  նրանց  աչքերը,  նստում  նրանց  ալեհեր  միրուքին  ու  անխնա  քաշքշում  նրանց  ճերմակ  մազերիը:
Հեքիաթներ | Просмотров: 1316 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

ՀԵՔԻԱԹ 22. «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԸ»
Կար-չկար  մի խանութ կար, որտեղ  վաճառում  էին  ամեն ինչ, ուտելիք և  հագուստ, անհրաժեշտ  ու  երբեմն  էլ   ինձ  համար   անհասկանալի   բազմապիսի   իրեր: Դրանց  մեջ էր  նաև  կախարդական ակնոցը, որը  սուս ու փուս նստել էր մյուս ակնոցների հետ իրեն հատկացված տեղում:

Խանութ էին մտնում  տարբեր տարիքի մարդիկ, բայց ոչ մեկին ակնոց պետք չէր: Շատ ձանձրացավ սպասելուց մեր ակնոցը, որոշեց   հիշեցնել  իր  մասին: Շշուկով խնդրեց  հարևանին, որ  անհրաժեշտության դեպքում  հերթը  զիջի  իրեն: Հարևանը շրջվեց, մյուսները  զարմացան, ակնոցները խոսում էին, նրան  հասկանում էին….

Հանկարծ  ներս  մտավ  մռայլ  դեմքով  մի պապիկ, նա կոտրել էր իր ակնոցները, լավ  չէր  տեսնում: Խնդրեց  ակնոցներ: Երբ  ուզում  էր  փորձել, կախարդական  ակնոցները  թռան, հարմարվեցին  մարդու  դեմքին:
Հեքիաթներ | Просмотров: 1016 | Загрузок: 0 | Добавил: armp3 | Дата: 28.08.2012 | Комментарии (0)

Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru