Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր ցլամարտիկ չդարձավ։ Ցլամարտիկ լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։
Նա չէր կարողանում սպանել։
Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։
«Խոսող գրքեր» նախագիծը ներկայացնում է Լեոնիդ Ենգիբարյանի նովելները – «Ստվերը», «Խոստովանություն», «Մի քանի խոսք Երևանի մասին», «Ես հայ եմ» նովելների աուդիոտարբերակները: