Երբ դեռ Ձեր երեխան շատ փոքրիկ էր, Դուք
ինքներդ էիք զբաղվում նրա ճակատը մազափնջիկներից ազատելու գործով, սակայն
անցավ մեկ-երկու տարի, և հասկացաք, որ նրա սանրվածքը այլևս մասնագիտական
խնամք է պահանջում: Սակայն դեռ պարզ չէ` ինչպես երեխան կընդունի այն փաստը,
որ ինքը պիտի «խելոք» նստի թիկնաթոռին այն ժամանակ, երբ ինչ-որ անծանոթ իր
գլխավերևում մկրատ է պտտեցնում…