В разделе материалов: 45 Показано материалов: 41-45 |
Страницы: « 1 2 3 4 5 |
Փոքրիկի համար կոշիկ ընտրելը ամենակարևոր առաջադրանքերից մեկն է մայրիկների համար, չէ՞ որ հենց առաջին մանկական կոշիկները կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ոտնաթաթի կառուցվածքի ու քայլվածքի ձևավորման վրա:
Առաջին կոշիկները երեխայի համար պետք է
գնել, երբ նա արդեն կարողանում է ամուր կանգնել գետնի վրա. այսպես է
խորհուրդ տալիս մանկաբույժների մեծամասնությունը: Չէ՞ որ եթե երեխան դեռ չի
քայլում, կոշիկներին հրաշալի կփոխարինեն փափուճիկները՝ առանց ցավեցնելու
ու հոգնեցնելու նրանց պստլո տոտիկները:
|
Կաթնամթերքը ամենաարժեքավոր ու օգտակար
սննդամթերքներից մեկն է ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար:
Կաթնամթերքը սկսում է ուղեկցել փոքրիկին նրա կյանքի առաջին իսկ ամիսներից և
որոշ ժամանակ անց նաև փոխարինում է մայրական կաթին:
Կաթնամթերքները պարունակում են չափազանց
օգտակար սպիտակուցներ ու ճարպեր, ինչպես նաև կալցիում, որոնք երեխան շատ
ավելի հեշտ է ընդունում կաթնամթերքի, քան մսի և մյուս սննդամթերքների
միջոցով: Այնպես որ, երբ Ձեր փոքրիկը լինի արդեն կես տարեկան, ճիշտ
ժամանակն է մայրական կաթին զուգահեռ կերակրել նրան նաև այս համեղ ու
սննդարար մթերքներով:
|
Եթե Ձեր փոքրիկն էլ առավոտյան կաթ խմել չի սիրում ու փորձում է հազար ու մի պատճառաբանություն գտնել, երբ Դուք կաթով
լի բաժակով մոտենում եք նրան, ապա այս էջը հենց Ձեզ և Ձեր փորիկի համար է:
Ճանաչեք ձեր «թշնամուն», գուցե նա այնքան էլ վատը չէ և նրան խմելն էլ
այնքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ: Դե ուրեմն սկսենք: Գիտեի՞ք, որ…
Կաթի 85-95 %-ը կազմում է ջուրը: Մնացած մասը իրենց մեջ բաժանում են վիտամինները, սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը:
Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ նա հորթուկ չի ունեցել:
|
Երեխաները միշտ էլ փորձում են մեծահասակներին նմանվել, շատ հաճախ էլ
մայրիկներն են փորձում իրենց երեխաներին ժամանակից շուտ մեծացնել: Մեծանալ
երեխաները միշտ էլ կհասցնեն, իսկ մանկությունը կյանքում միայն մեկ անգամ է
լինում, և երեխաները պետք է կարողանան վայելել այն: Պետք է վազվզեն ու
խաղան, նաև պետք է դպրոց հաճախեն և այս ամենին համապատասխան պետք է լինեն
նաև նրանց հագուստն ու սանրվածքը: Սանրվածքը չպետք է խանգարի և շեղի
երեխային և միևնույն ժամանակ պետք է հմայիչ տեսք հաղորդի:
|
Երբ դեռ Ձեր երեխան շատ փոքրիկ էր, Դուք ինքներդ էիք զբաղվում նրա ճակատը
մազափնջիկներից ազատելու գործով, սակայն անցավ մեկ-երկու տարի, և հասկացաք,
որ նրա սանրվածքը այլևս մասնագիտական խնամք է պահանջում: Սակայն դեռ պարզ
չէ` ինչպես երեխան կընդունի այն փաստը, որ ինքը պիտի «խելոք» նստի
թիկնաթոռին այն ժամանակ, երբ ինչ-որ անծանոթ իր գլխավերևում մկրատ է
պտտեցնում…
|
|
|