Արդեն ամառ է, արև, բոլոր փոքրիկներն ուզում են շտապել բակ խաղալու, բայց մոռանում են այն մասին, որ այդքան լավ ջերմացնող արևը կարող է նաև վնասակար լինել: Թվում է՝ երեխաներին շատ դժվար կլինի բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում ուլտրամանուշակագույն ճառագայթները: Այդ ամենի և օզոնի շերտի մասին Ձեր փոքրիկին սիրով կպատմի այս մուլտֆիլմի զվարճալի հերոսը՝ Օզզի Օզոնը: Օզզին օզոնի շերտի մի փոքրիկ մոլեկուլ է, որ իր միլիոնավոր ընկերների հետ պաշտպանում է Երկիր մոլորակը այդ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ձեր փոքրիկի հետ միասին դիտեք այս ճանաչողական և շատ օգտակար մուլտֆիլմը: Ուշադիր լսելով Օզզի Օզոնին և հետևելով նրա խորհուրդներին՝ Ձեր փոքրիկը կկարողանա և մի լավ հանգստանալ ամռանը, և չվնասել իր առողջությանը: