Четверг, 02.05.2024, 19:15
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Մանկական սնունդ

ԼԻՔԸ ԲԱՆ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԿԱԹԻ ՄԱՍԻՆ

Եթե Ձեր փոքրիկն էլ առավոտյան կաթ խմել չի սիրում ու փորձում է հազար ու մի պատճառաբանություն գտնել, երբ Դուք կաթով լի բաժակով մոտենում եք նրան, ապա այս էջը հենց Ձեզ և Ձեր փորիկի համար է: Ճանաչեք ձեր «թշնամուն», գուցե նա այնքան էլ վատը չէ և նրան խմելն էլ այնքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ: Դե ուրեմն սկսենք: Գիտեի՞ք, որ…

Կաթի  85-95 %-ը կազմում է ջուրը: Մնացած մասը իրենց մեջ բաժանում են վիտամինները, սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը:

Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ նա հորթուկ չի ունեցել:

10 լիտր կաթից կարելի է ստանալ 1 կգ պանիր:Ամեն օր կովը տալիս է 90 բաժակ կաթ, այսինքն՝ մոտավորապես 200.000 կաթ իր ողջ կյանքի ընթացքում:

Տարիներ առաջ ագարակատերերը կովերին շատ դժվարությամբ էին կթում՝ ընդամենը 6 կով 1 ժամում, իսկ երբ 1894 թվականին ստեղծվեցին կթող սարքավորումներ, այդ գործընթացը շատ հեշտացավ: Այսօր նրանք կարող են կթել ավելի քան 100 կով 1 ժամում:

Իսկ 1964 թվականից սկսած կաթը սկսեց վաճառվել թղթե տուփերի մեջ փաթեթավորված:

Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից և ավելի շատ C վիտամին է պարունակում, նաև ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է:

Սակայն մայրական կաթին իր բաղադրությամբ ամենից նման համարվում է այծի կաթը, այնպես որ հենց այդ կաթն է խորհուրդ տրվում փոքրիկ երեխաներին:

Մարդիկ ոչ միշտ են կարողացել կաթ խմել: Շատ ու շատ տարիներ առաջ մարդկային օրգանիզմը չէր կարող ընդունել կենդանական կաթ, և միայն տարիների ու դարերի ընթացքում մարդկանց մոտ առաջացավ մի ֆերմենտ՝ լակտազան, որը թույլ տվեց կաթ օգտագործել: Եվ որքան էլ տարօրինակ թվա,  Ամերիկայի, Ավստրալիայի, Արևելյան Աֆրիկայի բնիկ ժողովուրդների և չինացիների մոտ այդ ֆերմենտն այդպես էլ չառաջացավ և նրանք մինչև այսօր էլ կաթ չեն կարողանում խմել: Կաթ խմելու ունակությունը այսօր էլ կորցնում են նաև շատ մարդիկ, երբ ծերանում են:

Կենդանական կաթ մարդիկ սկսել են օգտագործել 8000 տարի առաջ, երբ կովը և մյուս կաթնատու կենդանիները դարձել են ընտանի:


Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունների մասին, և թագուհիներն ու արքայական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար:

Կաթը նաև ավելի արդյունավետ է դարձնում այն մարդկանց ջանքերը, ովքեր փորձում են նիհարել. դա ապացուցել են գիտնականները:

Եվ ի զուր չեն բժիշկները խորհուրդ տալիս կաթ խմել ամեն օր: Այն հարստացնում է օրգանիզմը  կալցիումով, ֆոսֆորով, A, B2, B12, B3, D վիտամիններով և օգնում է խուսափել բազմաթիվ հիվանդություններից:

Կաթի օգնությամբ դուրս է գալիս նաև  հագուստի վրայի թանաքի թարմ հետքը:

Ասում են, թե կաթն ավելի արագ է թթվում ամպամած եղանակին: Դրան մարդիկ հավատում էին դարեր առաջ, սակայն, որքան էլ զարմանալի է, գիտնականներն ապացուցեցին, որ իրականում էլ հենց այդպես է, իսկ մեղավորը էլեկտրամագնիսական ազդակներն են:


Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում:

Եվ ինչպես մեր կյանքում կարևոր տեղ զբաղեցնող ամեն կարևոր բան, կաթն էլ իր միջազգային օրն ունի: Այո, այո, հունիսի 1-ին շատ երկրներում նշվում է Կաթի միջազգային օրը: Որոշ երկրներ տարբեր ամսաթվերի են այն նշում, օրինակ՝  Ավստրալիայում այն տոնում են սեպտեմբերի 26-ին, Մալազիայում՝ հունիսի 11ին, Ֆինլանդիայում էլ՝ հունիսի 3-ին:

Իսկ վերջում պատասխանեք ահա այս հարցերին. 

Ի՞նչ գույն ունի հյուսիսային արջը:

Ի՞նչ գույնի է աղավնին:

Ի՞նչ գույն ունի մածունը:

Ի՞նչ գույնի է ձյունը:

Ի՞նչ է խմում կովը:

Ծիծաղեցի՞ք… Դե ուրեմն այդ բարձր տրամադրությամբ էլ շտապեք խոհանոց… Հավանաբար մի բաժակ թարմ կաթը այնտեղ հենց ձեզ է սպասում…

27.08.2012, 15:29
Категория: Մանկական սնունդ | Добавил: armp3
Просмотров: 663 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru