Четверг, 02.05.2024, 22:51
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Մանկական հագուստ

ԻՆՉՊԵՍ ՀԱԳՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Սեպտեմբերի 1-ին կարելի է ասել բան-չմնաց և երևի հիմա մայրիկներն ու երեխաները այս ու այն կողմ են վազվզում ամենակարևոր օրվա հագուստն ընտրելու համար: Եթե երեխան սովորելու է այնպիսի դպրոցում, որտեղ դպրոցական համազգեստ է ընդունված, ապա գործը հեշտանում է: Սակայն այդպիսի համազգեստ ոչ բոլոր դպրոցներում են կրում: Այս դեպքում արդեն հարկավոր է ինքնուրույն գլուխ հանել: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ լուծել նաև այս խնդիրը:

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԱՆԵԼ

Ճշտեք, թե ինչ ոճ է ընդունված Ձեր երեխայի դպրոցում: Որոշ դպրոցներում միայն խիստ ոճն է ընդունված, որոշ դպրոցներում կա գունային սահմանափակում: Իսկ շատ դպրոցներ էլ բավական ազատ են թողնում մայրիկներին ու երեխաներին՝ թույլ տալով անգամ ջինսերը:

Դպրոցի պահանջները հաշվի առնելուց բացի հարկավոր է նաև նկատի ունենալ փոքրիկի պահանջներն ու ցանկությունները, իհարկե, խելամիտ սահմաններում: Չէ՞ որ երեխայի տրամադրությունն էլ կարող է փչանալ հագուստից: Առաջին անգամ դպրոց գնալը առանց այդ էլ մեծ սթրես է նրա համար: Եվ ուրեմն, հագուստը հնարավորինս պետք է լինի նրա ճաշակով և նրան հարմարավետության զգացողություն պարգևի:

Դպրոցական հագուստը պետք է լինի որակյալ: Ընտրեք բնական բաղադրիչներից հագուստ՝ սինթետիկայի փոքր հավելումներով: Դրա շնորհիվ հագուստը քիչ կծռմռվի ու երկար կծառայի երեխային:

Փորձեք ստեղծագործել: Դուրս եկեք ստանդարտներից՝ հավատարիմ մնալով հիմնական պահանջներին: Կիսաշրջազգեստը փոխարինեք սարաֆանով, կոստյումը՝ տաք բլուզով, վերնաշապիկը՝ սպիտակ վզով շապիկով:

Մեկ սեզոնի համար գնեք մի քանի հագուստ: Նախ երեխան կարող է հոգնել ամեն օր նույն հագուստը կրելուց, և հետո այն կարող է կեղտոտվել ամենաանհարմար պահին և լավ կլինի, որ միշտ պահեստային տարբերակ ունենաք:


Եթե դպրոցում գունային սահմանափակումներ չկան, ապա կարող եք ընտրել բաց, ոչ վառ գույնի հագուստ՝ միաժամանակ խուսափելով սև-սպիտակ համադրությունից: Հրաշալի ընտրություն կլինեն կանաչը, մոխրագույնը, կապույտը, շոկոլադի գույնը, բաց պաստելային երանգները:

Իսկ եթե այնուամենայնիվ դպրոցի պահանջները խիստ են, կարող եք յուրօրինակ աքսեսուարներ ընտրել, որոնք Ձեր երեխային ինքնատիպ տեսք կհաղորդեն: Փողկապը, վզկապը, գոտին, մազակալը, գունավոր զուգագուլպաները. թվում է՝ այս ամենը մանրուք է, բայց հաճելի մանրուք, որ անկասկած ինքնատիպություն կհաղորդի Ձեր փոքրիկի ոճին:

Ինչ վերաբերում է կոշիկին, ապա երեխան չպետք է առաջին անգամ կրի այն հենց սեպտեմբերի 1-ին: Թող նախապես մի քանի անգամ կրի դրանք, որպեսզի այդ կարևոր օրը երեխան ցավից լաց չլինի, չէ՞ որ նոր կորշիկները գրեթե միշտ ցավեցնում են, հատկապես առաջին օրը:

Ի՞ՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ

Պետք չէ ընտրել շատ վառ գույներ, դա կշեղի թե Ձեր երեխային, թե նրա դասընկերներին:

Պետք չէ չարաշահել նաև դեկորացիաները, զարդերը, ժապավենները:

Պետք չէ ընտրել գեղեցիկ, բայց անհարմար հագուստ: Այդ դեպքում Ձեր ջանքերն իզուր կլինեն:

27.08.2012, 15:36
Категория: Մանկական հագուստ | Добавил: armp3
Просмотров: 635 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru