Четверг, 02.05.2024, 18:20
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Մանկական հագուստ

Ի՞ՆՉ ՀԱԳՈՒՍՏ ԸՆՏՐԵԼ ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ի ուրախություն բոլոր փոքրիկների ու մայրիկների՝ վաղոց անցել են բարուրների ու միօրինակ մանկական հագուստների ժամանակը: Բժիշկները ազատություն են տվել դիզայներներին ու մայրիկներին, բայց, իհարկե, չեն մոռանում, խորհուրդների մասին, որովհետև մանկական նորաձևությունը թերևս ամենաֆունկցիոնալ նորաձևությունը կարելի է համարել:

Երեխաներին մեծերի պես հագցնելու սովորություն կար դեռ մի քանի հարյուր տարի առաջ, 7-8 տարեկանից սկսած փոքրիկ աղջիկները սկսում էին կրել կորսետներով պարահանդեսային զգեստներ: Այսօր մանկական նորաձևությունը թույլ է տալիս երեխաներին հագցնել մեծահասակների նման սկսած ծննդյան օրվանից: Բայց որպեսզի Ձեր փոքրիկը ոչ միայն ֆանտաստիկ տեսք ունենա, այլև այդ ֆանտաստիկ հագուստը նրան չվնասի, հարկավոր է մի քանի խորհրդի հետևել:

Բաղադրություն

Հագուստը պետք է լինի բնական կտորներից: Միայն ձմռանը կարող եք մի քիչ ազատություն թույլ տալ Ձեզ՝ բնական կտորից հագուստի վրա հագցնելով որևէ սինթետիկ կտորից հագուստ: Իհարկե, շատ հաճախ սինթետիկ հագուստները ավելի գեղեցիկ տեսք ունեն, քան բնականները և ավելի էժան են, բայց միայն բնական հագուստներն են, որոնք թույլ կտան Ձեր փոքրիկի մաշկին «շնչել»: Եթե երեխան քրտնում է, ապա անպայման ստուգեք հագուստի կտորի բաղադրությունը: Բնական են բամբակը, բուրդը և քաթանը: Սինթետիկ են կապրոնը, նեյլոնը, էլաստանը, լայկրան, սպանդեկսը, նիտրոնը, ակրիլը, արլոնը, պոլիէֆիրը: Սինթետիկ մատերիալներին կարելի է ժամանակ առ ժամանակ դիմել միայն մեկ ու կես տարեկանից հետո:

Ձև

հագուստ երեխայի համար

Իհարկե, առաջին իսկ օրերից կարող եք երեխային հագցնել ջինսեր ու կորսետներով զգեստներ: Բայց ինչո՞ւ փոքրիկի նուրբ մարմինը ծանրաբեռնել կապիչներով, շղթաներով ու կոճակներով: Այդ ամենը կհայտնվի նրա հագուստների վրա, բայց մի փոքր ավելի ուշ: Երեխայի առաջին տարվա ընթացքում ընտրեք փափուկ, ազատ հագուստ առանց կապերի: Դա վերաբերում է հատկապես այն հագուստին, որով քնում է երեխան, խուսափեք վզի շուրջ կապերից: Հագուստը չպետք է սահմանափակի նրա շարժումները:

Գույն

Գուցե դա Ձեզ տարօրինակ թվա, բայց երեխաները ի ծնե ունեն իրենց ճաշակը գունային գամմայի ընտրության հարցում: Եվ իմիջիայլոց, դա բավական տարբեր է աղջիկների և տղաների մոտ: Ընդհանուր է միայն այն, որ նրանք բոլորը չեն սիրում մուգ գույնի հագուստ: Կարմիր, դեղին, երկնագույն գույները սիրում են գրեթե բոլոր երեխաները: Եվ գույներին նրանք շատ ավելի արագ են արձագանքում, քան մեծահասակները: Անգամ մեկ տարեկան երեխան կարող է հրաժարվել կրել մի հագուստ, որի գույնն իրեն դուր չի գալիս: Բաց գույները բարձրացնում են երեխաների տրամադրությունը, վստահեցնում են հոգեբանները, և առհասարակ նրանց նախընտրած գույները սերտ կապված են նրանց բնավորության հետ: Օրինակ, վառ-կարմրավուն հագուստ ընտրում են այն երեխաները, որոնց էներգիան պարզապես դուրս է հորդում, իսկ հանգիստ երեխաները նախընտրում են երկնագույնը և մյուս բաց երանգները: Եվ միևնույն ժամանակ Դուք ինքներդ կարող եք համապատասխան բնավորություն «դաստիարակել» երեխային հագուստի գույների օգնությամբ: Դեղին գույնը զարգացնում է շփվելու ունակությունը, հետաքրքրասիրությունը և կենսուրախությունը: Կանաչ գույնը զարգացնում է հաստատունությունը, ինքնվստահությունը, ինքնասիրությունը և համառությունը: Կարմիրը՝ կամքի ուժը, ագրեսիվությունը և ցայտուն ակտիվությունը:

Չափս



Մինչև երեք ամսեկանը շատ հեշտ է ըտնտրել երեխայի չափսով հագուստ, որովհետև նրանք որպես կանոն մեծանում են մի «ստանդարտով»: Իսկ դրանից հետո ինքներդ պետք է հետևեք, թե Ձեր փոքրիկն ինչ արագությամբ է մեծանում: Չափեք նրա հասակը կամ էլ նրա հետ գնացեք խանութ և ընտրեք հագուստը հենց նրա չափով:

Լվացք

Երեխաների հագուստների համար կան հատուկ լվացքի փոշիներ,: Եթե Ձեր երեխան առանձնահատուկ նուրբ մաշկ ունի, ապա խորհուրդ է տրվում օգտագործել տնտեսական օճառ: Իհարկե, պարտադիր չէ հագուստը ձեռքով լվանալ: Կարող եք օճառը քերել և լցնել լվացքի մեքենայի «արկղիկի» մեջ: Գրեթե բոլոր մանկական հագուստները կարելի է լվանալ 60⁰C ջերմաստիճանի տակ, բայց այնուամենայնիվ պիտակի ցուցումներին հետևելը չէր խանգարի: Եվ չմոռանանք հիշեցնել, որ խնձորի ու դեղձի հետքերի դեմ առայժմ լվացքի փոշիներն անզոր են, այնպես էր երեխային այդ մրգերով հյուրասիրելիս գոգնոց հագցրեք:

Ահա այսքանը: Եվ հիշեք. հարկավոր չէ գնել այնպիսի հագուստ, որը կրելիս երեխան Ձեզնից պետք է անընդհատ լսի. «Մի նստիր: Մի վազիր, կպատռես: Զգույշ, կկեղտոտես»: Չէ՞ որ նորաձև հագուստներ նա դեռ շատ կկրի, իսկ մանկութունը մեկն է և այն պետք է լինի ամենաուրախը…

27.08.2012, 15:34
Категория: Մանկական հագուստ | Добавил: armp3
Просмотров: 1507 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru