Понедельник, 06.05.2024, 22:36
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Հոգեբանություն

ՏԱՆԸ ՄԵՆԱԿ
Որոշ երեխաներ արդեն չորս-հինգ տարեկանում կարող են բոլորովին միայնակ զբաղվել որևէ բանով` ծնողների մշտական ուշադրության կարիքն ընդհանրապես չունենալով, բայց շատերն էլ նույնիսկ տասներկու տարեկանում սարսափում են մենակ մնալուց. առանց հսկողության չեն դիմանա անգամ մի քանի րոպե:

Իսկ իրականում ե՞րբ և ինչպե՞ս պետք է սկսել երեխայի մեջ ինքնուրույնություն դաստիարակելը:  Հոգեբաններն ասում են, որ շատ բան կախված է փոքրիկի խառնվածքից: Եթե դուք չեք պատրաստվում գրկել ու գուրգուրել ձեր «հրաշքին» մինչև ամուսնության տարիքը, անհրաժեշտ է ժամանակին հնարավորություն տալ նրան զգալ ինքնուրույնության համը: Համաձայնեք, վաղ թե ուշ կգա այն պահը, երբ այլևս, ուզեք թե չէ, չեք պարուրելու զավակին ձեր խնամքի թևերով:

Ինքնուրույն լինելու հնարավորությունը երեխային պետք է ընձեռել աստիճանաբար` 5-6 տարեկանից սկսած:

Սակայն չի կարելի որոշել ու միանգամից սկսել փոքրիկին մենակ թողնել տանը: Նախ հնարավորին չափ մեծ ազատություն տվեք նրան ձեր ներկայությամբ: Որքան շատ վերահսկեք նրա արարքները, այնքան մեծ կլինի ցանկությունը մենակ մնալիս անել անթույլատրելի ինչ-որ բան: Սահմանեք «մայրիկի ժամ», երբ մեկ այլ սենյակում դուք կզբաղվեք ձեր գործերով և ուշադրություն չեք դարձնի, թե ինչ է անում երեխան իր սենյակում. «Արի հիմա ամեն մեկս իր գործով զբաղվի, իսկ մեկ ժամ հետո միասին կտեսնենք` ով ինչ է արել»: Հաճախ թույլ տվեք փոքրիկին ինքնուրույն տնօրինել խոհանոցը. թող ինքն իր համար հյութ լցնի ու բուտերբրոդ պատրաստի: Հանգստյան օրերին թույլ տվեք երեխային ինքնուրույն նախաճաշ պատրաստել: Կարճ ժամանակ անց կտեսնեք, որ նա լավ էլ գլուխ է հանում խոհանոցի դարակներից և սովահար չի լինի, երբ դուք իր կողքին չլինեք:

Տանը մենակ

Այսպիսի մի քանի վարժանքից հետո կնկատեք, որ երեխան սովորել է մայրիկի ժամանակավոր բացակայությանը և ամեն րոպե չի հայցում նրա օգնությունը: Հենց այդ ժամանակ էլ արդեն կարող եք տան «հսկողությունը» հանձնել նրան, իսկ ինքներդ աներկյուղ աշխատանքի գնալ:

Տանը մենակ մնացող երեխան պիտի քաջ գիտակցի, որ կան բաներ, որոնք չի կարելի անել` ինչպիսի իրադրություն էլ լինի: Ներկայացնում ենք մի քանի կարևոր «չի կարելի»: Հնարավոր է` Դուք հավելեք ևս մի քանիսը. գլխավորը` համոզվեք, որ երեխան հստակ յուրացրել է այդ կանոնները ու չի փորձում գաղտագողի խախտել դրանք:

Ուրեմն այսպես, հիշում ենք.

  1. Չի կարելի բացել դուռը ոչ ոքի առաջ: Դա պետք է անեն միայն մեծահասակները. նրանք բոլորն էլ բանալի ունեն:
  2. Չի կարելի հեռախոսով անծանոթ մարդկանց պատմել, որ դու տանը մենակ ես: Կարելի է պատասխանել. մայրիկը հիմա զբաղված է, զանգեք երեք ժամից: Այսպես դու չես ստում (չէ՞ որ մայրիկն այդ պահին իրոք զբաղված է), իսկ անծանոթը չի իմանում, որ տանը մենակ ես:
  3. Չի կարելի պատուհանից ոչինչ նետել: Առհասարակ, պատուհաններին մոտենալ պետք չէ, անգամ եթե տանը չափազանց շոգ է:
  4. Չի կարելի խաղալ էլեկտրական սարքավորումներով:
  5. Մի կանոն էլ ծնողների համար. հեռախոսի մոտ պետք է լինեն ձեր, մորաքրոջ, տատիկի հեռախոսահամարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում երեխան կարողանա զանգել: Կարևոր է բացատրել նրան, թե կոնկրետ որ դեպքերում է պետք դա անել:

Երեխայի ինքնուրույնության թեստ

Սիրելի ծնողներ, ձեզ ենք ներկայացնում ենք երեխայի ինքնուրույնության 10 չափորոշիչ: Եթե դրանցից գոնե ութը վերաբերում են հենց ձեր փոքրիկին, ուրեմն` նա միանգամայն պատրաստ է իր «գործերը» միայնակ գլուխ բերելու և կարիք չունի մշտական ուշադրության: Հակառակ դեպքում դեռևս պետք չէ մտածել տանը նրան մենակ թողնելու մասին:

  1. Երեխան միայնակ կարող է մնալ երկու ժամից ավելի` անընդհատ օգնության չվազելով մայրիկի մոտ:
  2. Նա չի վախենում մթությունից և փակ տարածությունից:
  3. Հստակ գիտի թույլատրելիության սահմանը` ինչը կարելի է անել, ինչը` ոչ:
  4. Խաղալիս սադոմազոխիզմ չի ցուցաբերում. գիտի՝ երբ կարող է ինքն իրեն, քույրիկին, մայրիկին ֆիզիկական ցավ պատճառել և խույս է տալիս այդպիսի քայլերից:
  5. «Տունտունիկ» խաղալիս` մեծահասակի դեր է կատարում:
  6. Կարողանում է օգտվել հեռախոսից:
  7. Հիշաչար չէ, կարողնում է ներել:
  8. Ունի օբյեկտիվ ինքնագնահատական, գիտակցում է իր սխալները և չի ամաչում խոստովանել դրանք:
  9. Տանը ունի որոշակի պարտավորություններ (հավաքել խաղալիքները, իր անկողինը) և սիրով կատարում է դրանք:
  10. Ինքնուրույն հետևում է օրվա ռեժիմին. գիտի` ե՞րբ պետք է սնվի, ե՞րբ դուրս գա բակ խաղալու, ե՞րբ պառկի քնելու:
27.08.2012, 15:48
Категория: Հոգեբանություն | Добавил: armp3
Просмотров: 676 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru