Понедельник, 06.05.2024, 22:44
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Հոգեբանություն

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՔՆԵԼ ՄԻԱՅՆԱԿ
Շատերն են բախվում այն խնդրին, որ իրենց փոքրիկը, ով սովորել է քնել ծնողների անկողնում, չի ցանկանում հեռանալ այնտեղից նաև այն տարիքում, երբ արդեն բավականին մեծ է ու գիտակից: Ինչո՞ւ է այդքան դժվար «ստիպել» երեխային առանձին գիշերել` առանց նրան ցավ պատճառելու…

Մոր և ծծկեր մանկան միասին քնելը բազում առումներով օգտակար ու հարմար է երկուսին էլ. փոքրիկը գտնվում է մոր ջերմ ու փափուկ գրկում, շնչում է նրա մարմնի բույրն ու լսում կրծքի բաբախյունը, մայրն էլ ստիպված չէ գիշերը շարունակ վեր կենալ երեխային կերակրելու, այլ մանկան գղգղոցները լսելուն պես նրան է մոտեցնում կուրծքը` միաժամանակ շարունակելով նիրհել: Միայն թե պետք է չմոռանալ երեխայի անվտանգությունն ապահովող պայմանները` չքնել նեղ անկողնում, պառկելուց առաջ չօգտագործել ալկոհոլ կամ քնաբեր դեղորայք, երեխայի դեմքին մոտ փափուկ բարձ չթողնել, անկողնուն փռել նրա մակերեսից ոչ մեծ սավան և այլն:

Սակայն այն ծնողները, ովքեր ցանկանում են երեխայի մեջ վաղ հասակից ինքնուրույնություն դաստիարակել, ինչը չափազանց կարևոր մարդկային որակ է, վեց-յոթ ամիսից ավել չեն «հանդուրժում» նրան իրենց անկողնում և իրենց սենյակում ընդհանրապես, չէ՞ որ հակառակ դեպքում վերջինս ոչ միայն կշարունակի կախվածության մեջ մնալ ծնողներից, այլև շատ հնարավոր է` մի օր նրանց սեռական հարաբերության ականատեսը դառնա, ինչը կարող է չափազանց խորը հոգեբանական խնդիրներ ծնել:

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե երեխային ծնողների անկողնում գիշերելու սովորությունից ետ վարժեցնելու խնդիրը դրված չէ այն ընտանիքների առջև, որոնց փոքրիկը ծնված օրից էլ առանձին է քնել, բայց պետք է նշել, որ հաճախ երեխայի մեջ մոր գրկում «անրջելու» ցանկություն է առաջանում մեկուկես-երկու տարեկանում, երբ ծնվում են առաջին մանկական վախերը` վախ մթությունից, վախ մենակությունից և այլն: Այնպես որ, եթե ցանկանում եք սովորեցնել Ձեր փոքրիկին միայնակ քնել` առանց նրա հետ լուրջ «բախումներ» ունենալու, արեք դա միայն վերոնշյալ տարիքից առաջ կամ հետո:

քնել միայնակԿարծիք կա, թե մոր կողքին քնել սիրող երեխային այդ սովորությունից ազատելու ամենահարմար հասակը երեք տարեկանն է (փոքր-ինչ ավել, փոքր-ինչ պակաս), երբ արդեն հաղթահարված են գիշերային զանազան վախերն ու տագնապները, իսկ փոքրիկի մեջ կամաց-կամաց արթնանում է ինքնուրույն լինելու, սեփականն ունենալու միանգամայն բնական ու արդարացի ցանկությունը: Իսկ սեփականը կարող է լինել հենց իր սենյակն ու մահճակալը:

Եթե մինչ երեք տարեկանը դուք չեք ստիպել երեխային միայնակ քնել, և նա չունի դրա հետ կապված «ծանր» հիշողություններ, ապա առանձին սենյակում գիշերելու առաջարկը ամենայն հավանականությամբ կընդունվի առանց տզտզոցի:

Սակայն հաճախ առանձին սենյակ ունեցող երեխան ցանկանում է, որ մայրիկը իր կողքին լինի, բռնի իր ձեռքը, մինչ ինքը կքնի: Նման դեպքերում շատ կերևոր է սահմանել որոշակի «ծիսակարգ»` կոնկրետ գործողությունների կատարում կոնկրետ հերթականությամբ, ասենք` նախ դուք պառկեցնում եք երեխային, հետո բռնում նրա ձեռքը, մի հեքիաթ կարդում, այնուհետև համբուրում ճակատը, բարի գիշեր մաղթում ու դուրս գալիս սենյակից, և այսպես ամեն օր:

Երեխան անչափ նրբանկատ է մոր բույրի նկատմամբ. այն շնչելով` նա իրեն ապահով ու ջերմությամբ պարուրված է զգում, դրա համար լավ կլինի` նրա մահճակալի կողքին դնեք Ձեր բույրը կրող որևէ իր:

Կարելի է փորձել նաև, այսպես կոչված, «փոխարինման մեթոդը». մայրիկը երեխային պառկեցնելուց հետո մեկ-երկու րոպեով դուրս է գալիս սենյակից` վերջինիս մոտ թողնելով նրա սիրելի խաղալիքը և այդ խաղալիքին «հանձնարարելով» իր բալիկին լավ խնամել, մինչև ինքը կավարտի իր գործն ու կվերադառնա: Իսկ վերադարձից հետո անպայման շնորհակալություն է հայտնում «հոգատար դայակին»: Այսպես երեխան աստիճանաբար կսովորի քնել խաղալիքի հետ:

Շատ օգտակար է էլեկտրական լամպ օգտագործելը, հատկապես եթե այն սենյակի առաստաղին գունագեղ ու շարժվող իրեր է պատկերում: Իսկ մինչ քնելը կարևոր է մանկանը զբաղեցնել բացառապես հանգիստ, էներգիա չխլող և սուր հույզեր չառաջացնող խաղերով:

Խաղաղ քնին նպասում է նաև երեկոյան կարճ զբոսանքը որևէ անաղմուկ այգում:

Եվ միշտ հիշե’ք, սիրելի’ մայրիկ, բոլոր դեպքերում պետք է փորձել ուղղորդել երեխային դեպի ինքնուրույնություն առանց անտեսելու նրա ցանկությունն ու Ձեր սրտի թելադրանքը:

27.08.2012, 15:52
Категория: Հոգեբանություն | Добавил: armp3
Просмотров: 587 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru