Понедельник, 06.05.2024, 17:31
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Հոգեբանություն

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐ. ԿԱՌԼՍՈՆԻ ԱԽՏԱՆԻՇ
Եթե Դուք Ձեզ արդեն մեծահասակների աշխարհի պատվավոր անդամ եք համարում, երևի մոռացել եք, թե ինչպիսին էր աշխարհը այն ժամանակ, երբ Դուք  երեխա էիք: Այդ աշխարհում ոչ ոք իրեն չի ծանրաբեռնում հեքիաթային և իրական փաստերը սահմանազատելով, ոչ ոք չի կասկածում, որ Կառլսոնը ապրում է տանիքում ու վախեցնում այնտեղ բարձրացած գողերին, և որ Չեշիրյան կատուն էլ ժպտալ ու ուզածդ պահին անհետանալ է կարողանում:

Երեխայի կյանքում իրական ընկերների  կամ մեծերի կողմից ուշադրության բացակայությունը հանգեցնում է նրան, որ երեխան սկսում է ընկեր փնտրել հենց այդ երևակայական աշխարհում: Այդ ընկերը միշտ նրա կողքին է և երբեք թույլ չի տալիս նրան տխրել ու ձանձրանալ, այնպես, ինչպես Կառլսոնն էր միշտ զվարճացնում Մանչուկին:

Երևակայական ընկերները հիմնականում հայտնվում են այն ժամանակ, երբ երեխան 3-5 տարեկան է: Եվ դա միանգամայն բնական ու նորմալ երևույթ է, որը խոսում է Ձեր երեխայի զարգացած երևակայության և ստեղծագործական ունակությունների մասին:

Երևակայական ընկերները տարբեր են լինում՝ խաղալիք, որին երեխան մարդկային հատկանիշներ է վերագրում, անտեսանելի ընկեր, որի համար երեխան խնդրում է սպասք դնել իր սպասքի կողքին և գիշերն էլ ծածկոց է գցում նրա համար:

Երևակայական ընկերը կարող է լինել մեծ և ուժեղ, ինչպես Սուպերմենը, կամ էլ փոքրիկ արարած, որ օգնության կարիք ունի, կամ էլ կարող է լինել երեխային տարեկից աղջիկ կամ տղա: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա մարդ լինի, դեպքերի ուղիղ կեսում երևակայական ընկեր դառնում է որևէ կենդանի:

Այս խնդրին առնչվելիս բոլորովին հարկ չկա անմիջապես հոգեբանի դիմել: Ձեր երեխային հետևելով՝ Դուք նրա մասին այնքա՜ն նոր բան կբացահայտեք, կիմանաք, թե ինչ է սիրում նա, իսկ ինչ՝ ոչ, ինչի մասին է երազում, և վերջապես կհասկանաք, թե որքան ինքնատիպ երևակայություն ունի Ձեր երեխան: Եվ այսպես, ի՞նչ խնդիրներից կարող է առաջանալ այն, ինչ կոչվում է Կառլսոնի ախտանիշ :

Ճնշում և չափազանցված հոգատարություն

Կառլսոնը և Մանչուկը

Շատ հաճախ երեխան ուժեղ ճնշում է  զգում իր վրա ծնողների կողմից: Եվ երբեմն դա ոչ թե արգելքների ու պատիժների ձևով է արտահայտվում, այլ չափազանց հոգատարության, որը թույլ չի տալիս երեխայի «ես»-ին դրսևորվել: Այդ ժամանակ երեխան փախչում է իր երևակայական աշխարհը, ստանում լիակատար ազատություն, շրջում տանիքներով, շնիկ ձեռք բերում և անում այն ամենը, ինչ թույլ չէին տալիս ծնողները: Կամ էլ մեկ այլ տարբերակ. նա սկսում է իրեն զգալ ծնողի դերում և բարկանալ իր երևակայական ընկեր-ենթակաների վրա ու սահմանափակել նրանց ազատությունը:

Խորհուրդ: Սա հրաշալի միջոց է դիտելու Ձեզ կողքից, երեխայի հայացքով և հետևություններ անել: Ձեր կողմից ճիշտ կլինի փորձել հասկանալ Ձեր երեխային, մտերմանալ ու զրուցել նրա հետ և ոչինչ, որ նրա կոշիկները ողջ օրվա ընթացքում մաքրությունից չփայլեն:

Տպավորությունների պակաս

Եթե երեխայի երևակայական աշխարհում շատ են արկածները, ապա նա հաստատ իրական կյանքում տպավորությունների պակաս է զգում: Ոչ միայն մեծահասակների առօրյան է շատ հաճախ ձանձրալի ու միօրինակ դառնում, այլև երեխաներինը, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ նրանք ամբողջությամբ կախված են մեծերից:

Խորհուրդ: Փորձեք անպայման ժամանակ գտնել և երեխայի առօրյան ավելի գունեղ ու հետաքրքիր դարձրեք:

Ուշադրության և շփման պակաս

Ամենից հաճախ երևակայական ընկերը հանդես է գալիս այն ժամանակ, երբ երեխան իրեն միայնակ է զգում, օրինակ՝ ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան, և ծնողների ողջ ուշադրությունը կենտրոնանում է նորածնի վրա: Կամ էլ երբ ծնողները չափազանց զբաղված են իրենց աշխատանքով ու հոգսերով: Հաճախ երեխաները չեն կարողանում կամ մեծ դժվարությամբ են շփվում նաև իրենց տարեկիցների հետ:

Խորհուրդ: Անհրաժեշտ է զրուցել երեխայի հետ, փորձել հասկանալ, թե ինչն է նրան վախեցնում ու անհանգստացնում, և միշտ հիշել, որ ամենակարևորը երեխաներն են, և Ձեր ուշադրության կենտրոնում ամենից առաջ հենց նրանք պետք է լինեն:

Վախեր ու ցանկություններ

Երևակայական ընկերը Ձեզ համար շատ լավ խորհրդատու կարող է լինել: Եթե նա Բեթմենի կամ մեկ այլ սուպերհերոսի կերպարանքով է հանդես գալիս և պաշտպանում Ձեր փոքրիկին, ապա դա Ձեզ համար ազդանշան կարող է լինել. Ձեր երեխան պաշտպանվածության կարիք ունի, թող նա միշտ զգա, որ Դուք ամուր կանգնած եք նրա թիկունքին:

Իսկ եթե նրա երևակայական ընկերը շնիկ է, ապա փոխարինեք նրան իրականով: Անպայման…

Ինչպես է պետք վերաբերվել երևակայական ընկերոջը

Շատ վատ է, եթե երեխան Ձեզնից թաքցնում  է իր երևակայական ընկերներին. դա խոսում է անվստահության և վախի մասին: Իհարկե, երբեմն Դուք կարող եք այդ «ընկերոջը» պարզապես չնկատել: Դե, օրինակ, ի՞նչ իմանայիք, որ Հարութիկը, ում մասին այդքան խոսում է Ձեր երեխան, ոչ թե նրա մանկապարտեզային ընկերն է, այլ պահարանում ապրող պլաստմասե գետաձին:

Ամենակարևորն այն, էր դուք չարգելեք Ձեր երեխային մտածել կամ խոսել իր երևակայական ընկերոջ մասին: Դուք նույնիսկ կարող եք երեխայի հետ մուտք գործել իր աշխարհ, երևակայական ընկերոջը հյութ հյուրասիրել, բարևել նրան, հարցնել նրա որպիսությունը երեխայից և այլն: Իհարկե, պետք է նաև երեխային սովորեցնել, որ իր արարքների համար պատասխանատու է ոչ թե «ընկերը», այլ հենց ինքը: Օրինակ, եթե ջահը Կառլսոնն է կոտրել, միևնույն է անկյուն պետք է կանգնի ինքը: Երևակայական ընկերները սովորաբար անհետանում են 7-9 տարեկանում: Եթե դա այդպես չի լինում, կարելի է դիմել հոգեբանի, բայց անգամ այդ դեպքում հիշեք, որ երեխայի հետ հենց դուք պետք է աշխատեք, որովհետև երեխայի բոլոր խնդիրները, այնուամենայնիվ, սկիզբ են առել հենց ծնողական վրիպումներից:

27.08.2012, 15:44
Категория: Հոգեբանություն | Добавил: armp3
Просмотров: 821 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru