Пятница, 26.04.2024, 12:54
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Հեքիաթաթերապիա

ՀԵՔԻԱԹ ՄԹՆԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
Հրաշալի հոգեբանական հեքիաթ, որը կարող է օգնել Ձեզ և Ձեր փոքրիկին, եթե նա ունի վախ մթությունից և երբեմն էլ գիշերային մղձավանջներ է ունենում: Հեքիաթը նախատեսված է 4-9 տարեկան երեխաների համար:

Կար-չկար մի փոքրիկ տղա կար, որ շատ էր վախենում մթությունից և երբեք գիշերը լույսը չէր անջատում, նույնիսկ երբ մայրիկը շատ էր բարկանում: Տղան փորձում էր մենակ չմնալ մութ սենյակում:

Մի անգամ նա մի զարմանալի հեքիաթ տեսավ՝ շատ վառ ու գեղեցիկ: Երբ տղան արթնացավ, նույնիսկ սկսեց կասկածել, երազ էր դա, թե իրականություն, որովհետև բոլոր պատկերները շատ հստակ էին նրա գիտակցության մեջ: Նա շատ լավ էր հիշում, որ աչքերը փակել էր, երբ սենյակում դեռ լույսը վառվում էր, իսկ այժմ, երբ բացեց աչքերը մութ էր: «Երևի մայրիկն է անջատել լույսը»,- մտածեց նա և հանկարծ իր կողքին նկատեց մի փոքրիկ մարդուկ: Մարդուկը շատ ծիծաղելի էր, նա մեծ, զվարճալի ականջներ ուներ, զարմանալի կոշիկներ և մի մեծ գլխարկ, որ անընդհատ ընկնում էր աչքերին:

-Բարև, փոքրիկ, – ժպտալով բարևոց նրան մարդուկը:

Բարև Ձեզ, իսկ Դուք ո՞վ եք,- շատ զարմացած պատասխանեց տղան:

-Ես հեքիաթային Էլֆ Ենին եմ և եկել եմ, որպեսզի քեզ ցույց տամ մի հեքիաթային ու սքանչելի աշխարհ, որը կոչվում է Մթնաշխարհ:

-Ոչ, ես չեմ գնա այդտեղ,- պատասխանեց տղան,- ես վախենում եմ մթությունից:

-Մենք գիտենք այդ մասին և վիրավորված ենք, որ դու վախենում ես այն հրաշալի և գեղեցիկ բաներից, որ մենք ունենք: Ես ուզում եմ ցույց տալ քեզ դրանք: Կգա՞ս ինձ հետ:

                                                     Հեքիաթ

Տղան բոլորովին չէր ուզում գնալ մթության աշխարհը և շատ էր սարսափում այդ մտքից անգամ, սակայն նա չէր ուզում, որ Էլֆը մտածեր, թե ինքը վախկոտ է, ու ստիպված համաձայնեց: Հաջորդ վայրկյանին արդեն տղան Էլֆ Էնիի հետ մի գեղեցիկ դղյակի առջև էր: Այն ամբողջովին լուսավորված էր լիալուսնով ու բազմաթիվ աստղերով, և նրանք բոլորը ուրախ ողջունեցին տղային:

-Դե, ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ,-հարցրեց տղային Էլֆը:

-Հիանալի: Ինձ միշտ թվում էր, որ ամեն ինչ կարող է գեղեցիկ լինել միայն ցերեկը՝ արևի լույսի տակ: Սակայն հիմա դղյակն այնքան գեղեցիկ է, ասես արծաթափայլ շղարշով պատված լինի:

Եվ նրանք առաջ գնացին: շուտով նրանց դիմավորեց չքնաղ ջրվեժը, որտեղ ջուրը խաղում էր լուսնի լույսի հետ: Ջրվեժի շուրջը պտտվում էին հիասքանչ թռչուններ ու երբեմն թռչում էին ջրի շիթերի տակ:

-Իսկ հիմա մենք անտառ կգնանք,-ասաց Էլֆը:

-Բայց այնտեղ լուսին չկա,- նորից վախեցավ տղան:

-Անտառում էլ այնքան գեղեցիկ է, որքան այստեղ, դու չես զղջա, արի ինձ հետ:

Եվ նա ճիշտ էր: Անտառում Էնիի նման ուրախ լիքը էլֆեր կային, որ իրար ձեռք բռնած խաղում էին լուսատտիկների լույսի ներքո, զբոսնում անտառում, զրուցում կենդանիների հետ: -

- Ահա մեր Մթնաշխարհը ու նրա բնակիչները: Բայց շատ շուտով լույսը կբացվի, փոքրիկ, և ժամանկն է, որ դու արթնանաս,-ասաց Էլֆ Էնին:

-Այո, ես հիմա կգնամ, ինձ այստեղ շատ դուր եկավ, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր: Հաջողություն:

-Ցտեսություն,-պատասխանեց Էլֆ Էնին.-հիշիր մեր մասին և այն ամենը, ինչ տեսար այստեղ, ամեն անգամ, երբ պառկես քնելու: Բայց սպասիր, ես կուղեկցեմ քեզ, մեր երկրում լապտեր չկա, գուցե դու վախենաս մթությունից:

-Ոչ, շնորհակալ եմ, ես մենակ կգնամ,-պատասխանեց տղան: Նա բոլորին հրաժեշտ տվեց ու մի անգամ էլ նայեց այդ գեղեցիկ աշխարհին, որպեսզի լավ հիշի…ու հենց այդ պահին էլ արթնացավ ու բաց արեց աչքերը:

Հաջորդ երեկոյան, երբ պառկում էր քնելու, սովորականի պես լույսը չանջատեց: Բայց հետո մտածեց. «Ինչո՞ւ վախենալ, երբ Մթնաշխարհում ամեն ինչ այդքան գեղեցիկ է»: Եվ վեր կացավ ու անջատեց լույսը: Երբ մայրիկը որոշ ժամանակ անց մտավ տղայի սենյակը, շատ զարմացավ՝ տեսնելով, որ լույսը անջատված է, իսկ հայրիկը, լսելով այդ մասին, ասաց, որ իրենց տղան մեծացել է:

Կարող եք հարցնել Ձեր փոքրիկին:

    1. Ինչո՞ւ էր տղան վախենում մթությունից:
    2. Ինչպես Էլֆը օգնեց տղային:
    3. Դու նո՞ւյնպես վախենում ես մթությունից:
27.08.2012, 16:31
Категория: Հեքիաթաթերապիա | Добавил: armp3
Просмотров: 1021 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru