Понедельник, 06.05.2024, 07:24
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Առողջ փոքրիկ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՆԻ ՄԱՍԻՆ

Գիտնականները միշտ ուսումնասիրություններ են անում, երբեմն դրանք շատ երկար են ձգվում, մինչև տասնյակ տարիներ, բայց փոխարենը արդյունքում բավականին հետաքրքիր  փաստեր են արձանագրվում: Մարդու քնի մասին նրանք ահա թե ինչ բացահայտումներ են արել:

1. Երեխայի ծնունդը ծնողների համար նշանակում է միջինը 400-750 ժամի քնի  կորուստ առաջին տարում:

2. Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ եւ 40 րոպե, և սա ճոճաթոռին նստած վիճակում: Այս մրցույթի հաղթողը լավ  է պրծել. ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք եւ հիշողության մասնակի կորուստ:

 3. Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնած է մարդը, թե ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով առանց նկատելու դա:

4. Եթե Դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է՝ Դուք քնի պակաս ունեք: Լավագույն չափը 12-15 րոպեն է, դա նշանակում է, որ Դուք բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց, առավոտյան արթնանալով, շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա:

5. Շատ գիտնականներ պնդում են, որ քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ՝ 24-ժամյա ինտերնետի առկայություն է:

6. Պարզվում է մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք:

7. Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծամասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ  բան ենք մտածում կամ վերհիշում մի բան, որ մոռացել էինք:

 8. Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք մի տեսակ կողքից, ինչպես ֆիլմ կդիտեինք:

9. Ոչ ոք չի կարող ասել կենդանիները երազներ տեսնում են, թե ոչ, բայց քնի ֆազաներ նրանց մոտ նույնպես հայտնաբերված են:

                                               քնի մասին

10. Դանդաղ քնի ժամանակ փղերը քնում են կանգնած, իսկ արագ քնի ժամանակ պառկում են գետնին:

11. Որոշ գիտնականներ գտնում են, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ մտապահենք օրվա ընթացքում մեզ հետ պատահածը, ստացած կարևոր տեղեկատվությունը աշխարհից: Իսկ ուրիշ գիտնականներ ենթադրում են, որ մենք երազ ենք տեսնում, որպեսզի մեր ուղեղը մաքրենք անպետք ինֆորմացիայից ու հիշողություններից:

12. 17 ժամ արթուն մնալը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը և թուլացնում է հիշողությունը այնպես, ասես մեր արյան մեջ կա 0.05% ալկոհոլ:

13. Միջազգային հետազոտություները ցույց են տվել, որ ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետեւանքով:

14. Աղմկոտ վայրում քունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, անգամ եթե քնածը չի արթնանում: Հատկապես վտանգավոր է քնի առաջին 2 ժամի ընթացքում  աղմուկը: Այն կարող է խաթարել քնի բնական ռեժիմը:

15. Լավ քնի համար հարկավոր է մի քիչ զով վայր: Շոգ ամռանը մենք քնել դժվարանում ենք, իսկ օդի լավագույն ջերմաստիճանը քնի համար 18-30 աստիճանն է: Տարիքի հետ այդ սահմանները նեղանում են մինչև 23-25 աստիճան: Ահա թե ինչու ծեր մարդիկ ավելի դժվար են քնում:

16. Մարդը քնում է 3 ժամ ավելի քիչ, քան իր ամենամոտ «ազգակիցները»՝ շիմպանզեները, գորիլլաները, օրանգուտանները: Նրանք օրական քնում են ամենաքիչը 10 ժամ:

17. Բադիկները վտանգի դեպքում քնում են իրենց ուղեղի մի կեսով: Մյուս կեսը արթուն հսկում է շրջապատը:

18. Մարդը խռմփացնում է միայն դանդաղ քնի ժամանակ:

19. Դեռահասներ այնքան քնի կարիք ունեն, ինչքան և երեխաները, օրական 10 ժամ: Իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը:

20. Լավ չքնած երիտասարդները ավելի շատ են թերանում իրենց աշխատանքում, քան  ավելի տարիքովները:

Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականները իմացել են վերջին 25 տարիների ընթացքում:

27.08.2012, 16:06
Категория: Առողջ փոքրիկ | Добавил: armp3
Просмотров: 610 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru