Понедельник, 06.05.2024, 11:31
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Առողջ փոքրիկ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԵՊԻ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ
Առաջին անգամ ատամնաբուժարան գնալը լուրջ փորձություն է յուրաքանչյուր փոքրիկի համար, բայց կարող է դառնալ կարևոր արարողություն, որը երեխան կկատարի եթե ոչ հաճույքով, ապա գոնե պատրաստակամորեն: Ամեն ինչ իրականում կախված է հենց մեծահասակների վերաբերմունքից:

Շատ կարևոր է, թե ինչպես  են ատամնաբույժին վերաբերվում երեխայի ծնողները: Չէ՞ որ կան մեծահասակներ, ովքեր անգամ հասուն տարիքում վախենում են ատամնաբուժարան գնալուց: Այդ դեպքում ի՞նչ կարող ենք պահանջել փոքրիկ երեխայից:

Նախևառաջ ծնողները պետք է քաջ գիտակցեն, որ երեխային պարբերաբար ատամնաբույժի մոտ տանելը պարտադիր է, անգամ եթե «սևացած» ատամ չկա: Եվ ծնողները, և երեխաները պետք է հասկանան, որ ատամնաբույժին պետք է պարբերաբար այցելել պրոֆիլատիկ ստուգումների համար:

Իհարկե, 6-7 տարեկան երեխայի մոտ կամային հատկանիշները դեռ այնքան էլ լավ չեն ձևավորված, նրա համար հեշտ չէ երկար ժամանակ անշարժ նստել իր տեղում՝ այն էլ բացված բերանով: Իսկ եթե այս ամենին գումարում ենք այն, որ նրա բերանի մեջ էլ անծանոթ մարդիկ «ինչ-որ բա՞ն» են անում…

Եվ այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեխայի հետ էլ հնարավոր է լեզու գտնել ու բացատրել ամեն ինչ երեխային «հասկանալի» լեզվով: Այս հարցում կարող են օգնության հասնել մանկական ատամնաբուժարանները: Այսպիսի ատամնաբուժարանում աշխատող բժիշկները շատ լավ գիտեն, թե ինչ մոտեցում է հարկավոր ցուցաբերել և ինչպես է հնարավոր համոզել երեխային:

                                              ատամնաբուժարան

Իհարկե, կան երեխաներ, ովքեր ոչ մի դեպքում թույլ չեն տալիս իրենց բուժել: Բայց մանկական ատամնաբուժարանների հոգեբանները վստահեցնում են, որ երեխայի կամակորությունը պայմանավորված է միմիայն նրա ծնողների՝ ատամնաբույժների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Այնպես որ, Ձեր երեխային ատամնաբուժարան տանելու համար հարկավոր է ոչ թե նրան համոզել, այլ ինքներդ Ձեզ:

Ահա այն դեպքերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել:

Ծնողներն իրենք են վախենում ատամնաբույժից:

Իսկ երեխային ատամնաբույժի մոտ տանելիս կրկնակի են վախենում ու սարսափով պատկերացնում, թե որքան է «տանջվելու» իրենց փոքրիկ բալիկը: Միանգամայն պարզ է, որ վախն անմիջապես կփոխանցվի երեխային:

Ծնողները չեն վստահում բժշկին:

Սովորաբար այդպիսին են մայրիկները, ովքեր չեն վստահում իրենց երեխայի դաստիարակությունը մանկապարտեզի դաստիարակչուհուն, երեխայի խնամքը՝ տատիկ-պապիկներին, հետևաբար երեխայի առողջությունն էլ ատամնաբույժին չեն վստահի: Իսկ այդ ամենը շատ լավ հասկանում է երեխան ու նրա մոտ էլ ձևավորվում է ճիշտ այդպիսի վերաբերմունք:

Ծնողները հաշի չեն առնում երեխայի աշխարհընկալումը:

Ատամնաբուժարան գնալու ճանապարհին սկսում են բացատրել, թե ինչպես են քաշելու կամ «տաշելու» նրա ատամը, պատմում են իրենց «տխուր» փորձից: Իսկ երբ արդեն հասնում են ատամնաբուժարան, բնական է, որ երեխան էլ չի ցանկանա մոտ գնալ «սարսափելի» բժշկին:

Կա և ավելի վատ տարբերակ, ամեն հնարավոր ու անհնար դեպքերում երեխային վախեցնում են ատամնաբույժով, ինչպես, օրինակ, Մեշոկ պապիկով: Մինչդեռ երեխային առհասարակ չի կարելի վախեցնել որևէ «սարսափելի» արարածով:

Բայց մեր ժամանակներում մայրիկներն ու հայրիկները կարող են հանգիստ լինել, նոր տեխնոլոգիաները և պրոֆեսիոնալ ու կիրթ ատամնաբույժները կօգնեն փոքրիկ երեխային առաջին այցելությունը ատամնաբուժարան դարձնել հետաքրքիր ու հնարավորինս անցավ: Իսկ ծնողների ամենամեծ ներդրումը կլինի այն, որ սովորեցնեն երեխային ամենից առաջ հոգ տանել սեփական առողջության մասին:

27.08.2012, 16:07
Категория: Առողջ փոքրիկ | Добавил: armp3
Просмотров: 737 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru