Пятница, 26.04.2024, 22:13
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [51]
Հեքիաթներ [21]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Հեքիաթներ

# 23 ՀԵՔԻԱԹ. «ԱՄՊՆ ՈՒ ԱՄՊԻԿԸ»
Լինում  է,  չի  լինում,  մի  Ամպ է լինում:  Այս Ամպն  օրնիբուն աշխատում էր ,   ամբողջ  օրը տեղից տեղ էր թռչում, ջուր հասցնում  ծարավ  ծիլ  ու ծաղկին:  Երեկոյան, երբ  բոլորը  քնած  էին  լինում,  Ամպը  դարձյալ  աշխատում  էր:  Նա  թռչում  էր  դեպի  լեռնային  լճակը,  որտեղից  ջուր  էր  լցնում  իր  բյուր  ջրամանների  մեջ:  Նա  ջուրը  հավաքում  էր,  որպեսզի  հաջորդ  օրն  իր  աշխատանքը  շարունակի:

Ամպը  մի  փոքրիկ  որդի  ուներ` Թխպիկը:  Թխպիկը  շատ  չարաճճի  էր:  Նա  չէր  օգնում  իր  մայրիկին  ու չէր  լսում  նրան:  Ամբողջ  օրը  խաղում  էր  իր  համար:  Անհանգիստ  ամպիկը  ծառերի  ճյուղերն  էր  քաշքշում, նուրբ  ծաղիկների  վրա  թառում,  հանգիստ  չէր  տալիս  թիթեռներին  ու  բզեզներին:  Թռչունները  հեռու  էին  փախչում  նրանից,  գազանները  նրան  տեսնելուն  պես  թաքնվում  էին:  Պատուհանների  ապակիներին  էր  փարվում,  և  նրա  սառը  շնչից  ապակիներն  արտասվում  էին:  Նրանից  հոգնել  էին  նաև  ծերուկ  լեռնագագաթները:  Թխպիկը  փակում  էր  նրանց  աչքերը,  նստում  նրանց  ալեհեր  միրուքին  ու  անխնա  քաշքշում  նրանց  ճերմակ  մազերիը:

Բոլորը  բողոքում  էին  Ամպին:  Ամպը  չգիտեր  ինչ  անել:  Նա  անընդհատ  սաստում  էր  Թխպիկին,  բայց  Թխպիկը  չէր  հանդարտվում:  Մի  օր  էլ,  երբ  մայրը  բարկացավ  նրա  վրա,  նա  նեղացավ  ու  հեռացավ  տնից:  Թխպիկը  սկսեց  թափառել:  Նա  իրեն  անսահման  ուախ  ու  երջանիկ  էր  զգում:  Նա  շարունակում  էր  իր  սանձարձակ  արարքները:  Մի  օր  Թխպիկն  անցնում  էր  մի   խուլ  անտառի  վրայով:  Ներքևից  նրան  հսկա  ծառերը  ձեռքով  էին  անում:  Թխպիկը  չկասկածելով,  որ  իրեն  ծուղակ  է  սպասում,  իջավ  անտառի  վրա:  Նախ  նստեց  թխկու  վրա:  Ճոճվեց  նրա  ճյուղերին:  Հետո  լորենու  վրա:  Լորենու  բարակ  ճյուղերը  չկարողացան  պահել  նրա  ծանրությունը  և  ջարդվեցին:  Ջարդված  ճուղերի  տեղից  արցունքներ  հոսեցին:  Դրանք  ամենևին  չազդեցին  թխպիկի  վրա:

  Նա  քահ- քահ  ծիծաղեց  ու թռավ  կաղնու  վրա:  Այստեղ  նրան  ծուղակ  էր  սպասվում:  Կաղնու  հաստ  ու  պինդ  ճյուղերն  արագ  գերեցին  Թխպիկին:  Թխպիկը  հուսահատ  ճիգեր է  անում  դուրս  պրծնելու,  բայց  ճյուղերն  ամուր  բռնել  էին  նրա  փեշերը:  Թխպիկը  լաց  էր  լինում  ու  խնդրում:

- Բա՜ց  թող  ինձ,  խնդրում  եմ,  էլ  չարություն  չեմ  անի…

Կաղնին,  որ  վաղուց  էր  լսել  Թխպիկի  անպարտավան  արարքների  մասին,  բաց  չէր  թողնում  նրան:

- Ես  քեզ  կսովորեցնեմ  հարգել  բոլորին, – ասում  էր  կաղնին  և  ցավեցնելու  չափ  քաշում  էր  Թխպիկի  ականջները,  ճյուղերով  անխնա  հարվածում  նրան:  Խեղճ  Թխպիկի  շորերն  արդեն  պատառոտվել  էին:  Այդ  ժամանակ  նա  հասկացավ,  որ  ինչքան  վատ  է  վարվել  իր  մայրիկի  ու  բարեկամների  հետ:  Իսկ  մայրը  փնտրում  էր  կորած  որդուն:  Նա  արցունք  մաղելով  տեղից  տեղ  էր  թռչում,  կանչում  Թխպիկին,  բայց`  ապարդյուն:  Ամպը  հուսահատ  ձեռքերն  իրար  էր  զարկում:  Այնպես  էր  զարկում,  որ  հուր  կրակ  էր  դուրս  թռչում  ափերից:  Կայծակի  որոտը  տարածվում  էր  հեռու- հեռու:

Ամպն  ավելի  ուժեղ  արտասվեց:  Նրա  արցունքները  վարար  գետերի  պես  վայր  էին  թափվում`  ջրի  տակ  առնելով  ամեն  ինչ:  Մի  օր  էլ,  երբ  ամպն  իր  հույսը  կորցրել  էլ,  քամին  նրան  լուր  բերեց,  որ  տեսել  է  Թխպիկին`  խուլ  անտառում  գերի  ընկած:  Ամպը  սուրաց  դեպի  խուլ  անտառը:  Երբ  նա  տեսավ  պատառ- պատառ  եղած  Թխպիկին,  լաց  եղավ  ու  խնդրեց  կաղնուն:

- Բա՜ց  թող  որդուս,  խնդրում  եմ:

- Ո´չ  բաց  չեմ  թողնի, -  ասաց  կաղնին, – որդիդ  շատ  չար  է,  նա  պետք  է  պատժվի:

-Բա´ց  թող,  թե  չէ  ես  այնպես  կանեմ,  որ  ձեր  անտառի  բոլոր  ծառերը  կչորանան, – հոխորտաց  ամպը, -  հետո  կայծակով  կհարվածեմ  ու  կայրեմ  ձեզ:

Կաղնին  անդրտվելի  մնաց:  Ամպը  հեռացավ  անտառից:  Մի  ամբողջ  շաբաթ  արևի  կիզիչ  ճառագայթներն  անխնա  վառում  էին  ծառերի  կատարները:  Ամպը  հեռվից  դիտում  էր ,  թե  ինչպես  էին  ծարավից  տառապում  ծառերը:  Ծառերը,  հասկացան  որ  իրենք  անզոր  են  ամպի  առաջ,  խորհուրդ  արեցին  և  խնդրեցին  կաղնուն  բաց  թողնել  ամպիկ  Թխպիկին:  Կաղնին,  տեղի  տալով  եղբայրների  ու  քույրերի  խնդրանքին,  որոշեց  ազատել  ամպիկին:

- Գնա´,  բայց  երբեք  չմոռանաս  այս  օրերը  և  անպայման  դասեր  կքաղես  դրանցից:

ՈՒժասպառ  Թխպիկը  դանդաղ  վեր  բարձրացավ:  Ամպն  արագ  մոտեցավ  նրան:  Մայր  ու  որդի  իրար  գրկած  լաց  եղան:  Նրանց  արցունքներն,  իբրև  երախտագիտություն,  թափվեցին  ծարավ  անտառի  վրա:  Ծառերն  ուրախ  սոսափեցին:  Արևի  շողերից  ու  ամպի  արցունքներից  ծիածան  ծնվեց  ու  իր  գույներով  շողշողաց  երկնքում:  Թխպիկը  մայրիկից  ներողություն  խնդրեց  և  խոստսցավ  միշտ  լսող  ու  խելոք  լինել:  Դրանից  հետո  նա  միշտ  օգնում  էր  մայրիկին  և  չարություն  չէր  անում:  Բոլորը  սիրում  էին  Թխպիկին  ու  անհամբեր  սպասում  նրան:  Ամպն  ու  ամպիկը  շատ  երջանիկ  էին:

28.08.2012, 14:49
Категория: Հեքիաթներ | Добавил: armp3 | Теги: մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ, հեքիաթ ամպի մասին, հեքիաթի մրցույթ, հեքիաթ, ամպ, Սիլվա Սարգսյան, մանկական հեքիաթներ
Просмотров: 1320 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru