Տասնյակ տարիներ առաջ կար մի մարդ՝ Նոթեր
Բուք անունով: Նոթերը ապրում էր ՏՀՏ անունով մի գյուղում: Ինչպես գյուղում
ապրող բոլոր մարդիկ, այնպես էլ նա հասարակ կյանքով էր ապրում ՝ հավ էր
պահում, կով, ոչխար, աճեցնում էր տարբեր բույսեր, իսկ հետո վաճառում ստացած
մթերքը և այդպես գումար վաստակում: Նշեմ, որ նա բացի իր տնտեսությունից
սիրում էր նաև նկարել:
Օրերից մի օր՝ երեկոյան, հեռուստացույցի
առջև նստած՝ թարս դրված տետրը բացեց և սկսեց վրան փոքրիկ քառակուսիներ
նկարել: Նկարեց վերջացրեց և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է Համան
Կարգիչի ստեղծած համակարգչի ստեղնաշարին և էկրանին: Մտածեց-մտածեց և որոշեց
մի քանի օրով իր շատ սիրելի բույսերին և կենդանիներին վստահել իր հարևանին
և մեկնել տարբեր երկրներ՝ բերելու համապատասխան իրեր, որպեսզի պատրաստի
նոր և ավելի փոքր համակարգիչ:
Սկզբում եկավ Հայաստան և այստեղից իր հետ
տարավ Հայոց հողի, քարերի տեսակների՝ մարմարի, տուֆի և այլ բաների կտորներ:
Հետո մեկնեց այլ երկրներ, էլի բերեց տարբեր իրեր և այլն: Վերջում գնալով
մի երկիր, որին կոչում էին «Հրաշքների աշխարհ», փորձեց գտնել հազվադեպ
հանդիպող փափուկ ապակի: Շատ փնտրեց, բայց այնուամենայնիվ չգտավ: Հասավ մի
տեղ, ուր իր առջև բացվեց երեք ճանապարհ, որոնք կամ տանում էին դեպի վառ
ապագան կամ դեպի դժգույն անցյալը: Մեջտեղի ճանապարհին նա հանկարծ նկատեց մի
մուրացկան մանկիկի: Մանկիկին խնդրեց, որ նրան ճիշտ ուղին ցույց տա, բայց
երեխան հաշմանդամ էր և չէր կարողանում շարժվել: Նոթեր Բուքը, տեսնելով նրա
անապահով վիճակը, խղճաց նրան և իր ուտելիքից տվեց նրան: Երեխան կերավ և
իրեն մի փոքր ուժեղ զգաց: Նոթերը նրան հասկացրեց իր ցանկությունը, իսկ տղան
միայն կարողացավ ասել.
-Խխխնդրուում եմ, մեեջտեղիի ճաամփոով չգնաս: Ես մի աամիս առաջ եմ խաղալով գնացել ու էս տեսքով հետ եկել:
Նոթերը երխային լսեց և չգնաց մեջտեղի
ճանապարհով: Փոխարենը գնաց ձախ կողմում գտնվող ճամփով: Այնտես հանդիպեց մի
լաբիրինթի: Այնտեղ էլ պետք է չկանգներ այն համակարգչի վրա, որի տակ
թաքնված էր մի ահռելի հրեշ: Դե մեր Նոթերին բախտ վիճակվեց բարեհաջող անցնել
այդ լաբիրինթոսը: Անցավ և բայց չգտավ փափուկ ապակին: Ետ դարձավ տղայի մոտ և
գնաց աջ կողմում մնացած արահետով: Գնաց ու քիչ անց հանդիպեց նույն
որոգայթին: Սակայն արդեն փորձված լինելով կրկին անցավ համակարգիչների
վրայով և վերջապես գտավ հազվադեպ հանդիպող փափուկ ապակին: Այն լցրեց իր
ռետինե պայուսակի մեջ և գնաց: Գնաց-գնաց ու հասավ հաշմանդամ մանկիկին:
Նոթերը հանեց փափուկ ապակին, որ զարմացնի տղային, բայց հանկարծ պատահեց մի
հրաշք. ապակու միջից ինչ-որ ճառագայթներ ելան և ուղղվեցին դեպի երեխեն:
Վայրկյաններ անց մուրացիկ ու հաշմանդամ տղան, ով բոլորից ուտելիք էր
մուրում, դարձավ առողջ, ուժեղ և շատ գեղեցիկ հագնված տղա: Երկուսն էլ այդ
հրաշքից զարմացել էին և չէին հավատում դրան: Մի փոքր էլ անցավ և նրանք,
ուշքի գալով պատահածից, միասին վերադարձան Նոթերի հայրենի գյուղ: Նոթերը
որոշեց տղային որդեգրել և պահել իր մոտ: Տղայի անունը նա դրեց Փափկապակի:
Նոթերը նրան կրճատ ասում էր Փափուկիկ: Փափուկիկը, արդեն գրեթե գիտնական
դարձած, Նոթերին օգնում էր ամեն գործում՝ և՛ խնամում էր կենդանիներին, և՛
խնամում էր բույսերին:
Այսպիսով, Փափկապակին դարձավ Նոթերի շատ
սիրելի տղան: Նրանք միասին պատրաստեցին մեր այժմյան տեխնոլոգիական հրաշքը՝
նոթբուքը: Տղան չհամաձայնվեց, որ նոր սարքը կոչվի իր անունով, և Նոթերը
որոշեց նոր սարքի անունը դնել իր անվամբ՝ Նոթբուք: Բայց նոթբուքը չուներ ոչ
վեբ-տեսախցիկ, ոչ բարձրախոս և ոչ էլ դիսկովոդ: Նրանք շատ էին տխրել, որ
այդ սարքերը գոյություն չունեն աշխարհի վրա, բայց հանկարծ հեքիաթի վերջում
երկնքից ընկավ երեք սարք՝ վեբ-տեսախցիկ, բարձրախոս և դիսկովոդ: Դրանք երեքն
էլ նոթբուքինն էին: