Воскресенье, 13.07.2025, 12:55
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Մանկական հագուստ

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿ
Փոքրիկի համար կոշիկ ընտրելը ամենակարևոր առաջադրանքերից մեկն է մայրիկների համար, չէ՞ որ հենց առաջին մանկական կոշիկները կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ոտնաթաթի կառուցվածքի ու քայլվածքի ձևավորման վրա: 

Առաջին կոշիկները երեխայի համար պետք է գնել, երբ նա արդեն կարողանում է ամուր կանգնել գետնի վրա. այսպես է խորհուրդ տալիս մանկաբույժների մեծամասնությունը: Չէ՞ որ եթե երեխան դեռ չի քայլում, կոշիկներին հրաշալի կփոխարինեն փափուճիկները՝ առանց ցավեցնելու ու հոգնեցնելու նրանց պստլո տոտիկները:

Բայց եթե արդեն եկել է ժամանակը, ուրեմն հարկավոր է ընտրել և գնել ճիշտ ու հարմարավետ մանկական կոշիկ: Փոքրիկին անպայման վերցրեք Ձեզ հետ: Երբեք մի գնեք նրա համար կոշիկ առանց այն փորձելու նրա ոտքի վրա: Փորձելիս ստուգեք, որ կոշիկի ծայրի և փոքրիկի բութ մատի միջև մոտ 1 սմ ազատ տեղ լինի, որպեսզի տոտիկն ազատ շարժվի կոշիկի մեջ: Բացի այդ, մի մոռացեք, որ փոքրիկ երեխաները շատ արագ են մեծանում:

Կոշիկը փորձելիս երեխային քայլեցրեք և կզգաք՝ արդյոք նա իրեն հարմար է զգում այդ կոշիկի մեջ: Իսկ հանելուց հետո ուշադիր զննեք տոտիկը և համոզվեք, որ կոշիկը չի սեղմել ու չի կարմրացրել այն:

Կոշիկի ետին մասը պետք է ավելի հաստ լինի, քան մնացած հատվածները, որովհետև հենց այս հատվածն է որպես հենարան ծառայում փոքրիկի քայլելու ընթացքում:

Եվ, իհարկե, խորհուրդ է տրվում գնել կոշիկ բնական նյութերից՝ զամշ, կաշի և այլն, որպեսզի երեխայի ոտքը կարողանա «շնչել»:

27.08.2012, 15:31
Категория: Մանկական հագուստ | Добавил: armp3
Просмотров: 662 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց հեքիաթ հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ մանկական հեքիաթներ արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ Անահիտ Ալեքսանյան հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան մանկական հեքիաթ շարադրություն շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ Լեոնիդ Ենգիբարյան աղջիկ նովել հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկ Բիլ ճնճղուկներ Մանանա Մարիաննա Փահլևանյան թռչել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները փոքրիկ նովելները աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան Ժիրայր Դադասյան «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Վինի Թուխ Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր գույներ հեքիաթագիր կոնֆետ կոնֆետներ «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2025
Конструктор сайтовuCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru