Воскресенье, 19.05.2024, 04:31
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Հոգեբանություն

Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՐԸ ՆՐԱ ՄԱՍԻՆ
Երեխան լցնում է իր առաջ գունավոր մատիտներն ու սկսում նկարել: Նա ջանք չի խնայում, որպեսզի զարմացնի Ձեզ կամ էլ որևէ բան պատմի իր նկարի միջոցով: Իսկ Դուք երևի այն համարում եք հերթական խզմզոցն ու երեխային խորհուրդ տալիս մի ավելի կարևոր գործով զբաղվել (ճիշտ այնպես, ինչպես Անտուան դը Սենտ Էքզյուպերիին խորհուրդ տվեցին այլևս չնկարել փիղ կուլ տված օձ՝ ոչ ներսից, ոչ դրսից) կամ էլ լավագույն դեպքում նրան նոր թուղթ եք տալիս և նախորդը դեն նետում: Բայց եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ Ձեր երեխայի նկարը Ձեզ շատ ավելին կարող է պատմել, քան կենթադրեիք: Այն Ձեզ կպատմի այն ամենը, ինչ Ձեր երեխան չի կարող կամ էլ չի ցանկանում պատմել Ձեզ:

Տարիքային առանձնահատկություններ

Մինչև 3 տարեկան երեխաները իսկապես միայն խզմզում են:  4 տարեկան երեխաների նկարներում արդեն իմաստ է հայտնվում: Նրանց ոգեշնչում են հիմնականում մայրիկը, հայրիկը կամ էլ հենց ինքը՝ երեխան: Նրանց նկարներում մարդիկ «տոտոշներով» պղպջակների տեսք ունեն: Այս նկարները հետազոտելը դեռ իմաստ չունի: 5 տարեկանից տարորոշվում են մարդու գլուխն ու մարմինը, երեխան սկսում է հետաքրքրվել շրջակա աշխարհով, նկարում է տարբեր առարկաներ, իրեր, մանրուքներ:

Նկարի կառուցվածքը

Առաջարկեք երեխային նկարել իր ընտանիքը: Մի շտապեցրեք նրան ու հարցեր մի տվեք ընթացքում: Միայն խնդրեք, որ նա ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկարի որևէ գործողություն կատարելիս: Եվ տվեք նրան անհրաժեշտ բոլոր գույներն ու բավարար չափով թուղթ:

Երբ ավարտի, խնդրեք, որ պատմի իր նկարի մասին: Իսկ դուք ինքներդ ի՞նչ եք մտածում նկարի մասին: Ձեր առաջին տպավորությունը ամենից ճիշտ կբնորոշի Ձեր երեխայի հոգեվիճակը, յուրաքանչյուր բառ, որ կանցնի Ձեր մտքով նկարին նայելիս, բնորոշ է նրա հոգեվիճակին: Եթե բացասական տպավորություններն ավելի շատ են, ապա Ձեր երեխան նույնպես գտնվում է այդպիսի հոգեվիճակում:

Կարևոր մանրուքներ

Երեխայի նկարը

Նախ ստուգեք. արդյոք նկարում պատկերված ընտանիքի անդամների թիվը համապատասխանում է Ձեր ընտանիքի անդամների թվին: Եթե որևէ մեկը բացակայում է նկարում, ապա դա շատ հաճախ պատճառաբանված է: Օրինակ՝ եթե հայրիկը բացակայում է նկարում, ապա նա գնացել է գործուղման, որովհետև հնարավոր է նա քիչ ժամանակ է հատկացնում երեխային կամ էլ կոպիտ է վերաբերվում նրան: Փոքրիկ քույրիկը բացակայում է նկարում, որովհետև քնած է մյուս սենյակում, իսկ պատճառն այն է, որ երեխան խանդում է քրոջը, որն ավելի մեծ ուշադրության է արժանանում:

Ամենից առաջինը և ամենից մեծը երեխան պատկերում է իր կարծիքով ամենակարևոր մարդուն: Իրենք իրենց երեխաները նկարում են այն մարդու կողքին, ում հետ ամենից ավելի են կապված: Հեռվում կամ անկյունում նկարվում է ոչ այնքան սիրելի մարդը: Պրոֆիլով կամ մեջքով պատկերելը նույնպես բացասական վերաբերմունքի նշան է:

Եթե ընտանիքի անդամները զբաղված են որևէ ընդհանուր գործով, ապա դա տանը տիրող ջերմ մթնոլորտի մասին է խոսում:

Եթե երեխան իրեն հեռու է նկարել ընտանիքի անդամներից, ապա նա իրեն օտարացած է զգում: Եթե բոլոր անդամներն են հեռու նկարված, ապա դա խոսում է շփման բարդության մասին:

Իրենից տարիքով փոքր քրոջը կամ եղբորը երեխան նկարում է մեծ չափսերի. դա խոսում է այն մասին, որ փոքրիկը մեծ դեր է զբաղեցնում ընտանիքում:

Երբեմն երեխան նկարում մոռանում է նկարել ինքն իրեն. այդ դեպքում պետք է ճշտել պատճառը: Եթե նա պատասխանում է, որ տեղ չկար, կամ ասում է, թե հետո կնկարի, ապա դա մտահոգվելու առիթ է տալիս: Ստացվում է, որ ընտանիքում նրա համար իսկապես տեղ չկա:

Ձեռագիր

Հաճախ ջնջում ու նկարում է նորից- անհանգստության ու լարվածության նշան:

Նկարը բաղկացած է փոքրիկ հատվածներից ու շտրիխներից ու ամբողջական չէ- կրկին անհանգստության նշան:

Մեծ, լայն բացված աչքեր- հնարավոր է, երեխան վախենում է որևէ բանից:

Մեծ թվով զարդեր, մանրուքներ հագուստների վրա- նկատված և ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն:

Թույլ սեղմված մատիտ- շուտ ձանձրանալու հատկություն, զգացմունքայնություն, հոգեկան անհավասարակշիռ վիճակ:

Անփույթ նկար- խոսում է իմպուլսիվ բնավորության մասին:

Թուղթը չի բավականացնում նկարի համար- նկատվում է էներգիայով լեցուն, երբեմն էլ ագրեսիվ երեխաների մոտ:

Նկարը տեղավորվել է թղթի մի անկյունում- երեխան չի հավատում իր ուժերին, հնարավոր է նրա հանդեպ շատ խիստ են:

Ագրեսիայի նշաններ- բռունցք արած ձեռքեր, զենք, վախեցնող դիրք, հստակ նկարված ատամներ ու եղունգներ: Փորձեք պարզել ինչի համար է հարկավոր այդ ուժը:

Գունապնակ

Սովորաբար երեխաները նկարում օգտագործում են 5-6 գույն: Ավելի մեծ թվով գույների օգտագործումը խոսում է զգացմունքային և էմոցիաներով հարուստ հոգու մասին: Ավելի քիչ գույների օգտագործումը խոսում է տվյալ պահին նեգատիվ հոգեվիճակի մասին:

Մուգ կապույտ- խոսում է ներքին խնդիրների վրա կենտրոնացվածության մասին:

Կանաչ– հավասարակշռվածություն, անկախություն, համառություն, անվտանգության ցանկություն:

Կարմիր- կամքի ուժ, գրգռվածություն, ագրեսիա:

Դեղին- դրական էմոցիաներ, հետաքրքրասիրություն, լավատեսություն:

Մանուշակագույն- երևակայություն, ինտուիցիա:

Շագանակագույն- դանդաղկոտություն, ֆիզիկական անհարմարության զգացողություն, հաճախ՝ բացասական

էմոցիաներ:

Սև - ճնշվածության զգացողություն, բողոք, փոփոխությունների ցանկություն:

Մոխրագույն- անտարբերություն, օտարացում, հեռանալու, թաքնվելու ցանկություն:

Դե ինչ, հուսով ենք, որ այս հուշումները Ձեզ կօգնեն ավելի հեշտությամբ բացահայտել Ձեր փոքրիկին: Ու թող նրա նկարներում միշտ գերակշռեն պայծառ գույները, իսկ նրա դեմքին էլ փայլի նույնքան պայծառ ժպիտը:

27.08.2012, 15:46
Категория: Հոգեբանություն | Добавил: armp3
Просмотров: 662 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru