Всего материалов в каталоге: 66 Показано материалов: 61-66 |
Страницы: « 1 2 ... 5 6 7 |
Ի ուրախություն բոլոր փոքրիկների ու
մայրիկների՝ վաղոց անցել են բարուրների ու միօրինակ մանկական հագուստների
ժամանակը: Բժիշկները ազատություն են տվել դիզայներներին ու մայրիկներին,
բայց, իհարկե, չեն մոռանում, խորհուրդների մասին, որովհետև մանկական
նորաձևությունը թերևս ամենաֆունկցիոնալ նորաձևությունը կարելի է համարել:
Երեխաներին մեծերի պես հագցնելու
սովորություն կար դեռ մի քանի հարյուր տարի առաջ, 7-8 տարեկանից սկսած
փոքրիկ աղջիկները սկսում էին կրել կորսետներով պարահանդեսային զգեստներ:
Այսօր մանկական նորաձևությունը թույլ է տալիս երեխաներին հագցնել
մեծահասակների նման սկսած ծննդյան օրվանից: Բայց որպեսզի Ձեր փոքրիկը ոչ
միայն ֆանտաստիկ տեսք ունենա, այլև այդ ֆանտաստիկ հագուստը նրան չվնասի,
հարկավոր է մի քանի խորհրդի հետևել:
|
Փոքրիկի համար կոշիկ ընտրելը ամենակարևոր առաջադրանքերից մեկն է մայրիկների համար, չէ՞ որ հենց առաջին մանկական կոշիկները կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ոտնաթաթի կառուցվածքի ու քայլվածքի ձևավորման վրա:
Առաջին կոշիկները երեխայի համար պետք է
գնել, երբ նա արդեն կարողանում է ամուր կանգնել գետնի վրա. այսպես է
խորհուրդ տալիս մանկաբույժների մեծամասնությունը: Չէ՞ որ եթե երեխան դեռ չի
քայլում, կոշիկներին հրաշալի կփոխարինեն փափուճիկները՝ առանց ցավեցնելու
ու հոգնեցնելու նրանց պստլո տոտիկները:
|
Կաթնամթերքը ամենաարժեքավոր ու օգտակար
սննդամթերքներից մեկն է ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար:
Կաթնամթերքը սկսում է ուղեկցել փոքրիկին նրա կյանքի առաջին իսկ ամիսներից և
որոշ ժամանակ անց նաև փոխարինում է մայրական կաթին:
Կաթնամթերքները պարունակում են չափազանց
օգտակար սպիտակուցներ ու ճարպեր, ինչպես նաև կալցիում, որոնք երեխան շատ
ավելի հեշտ է ընդունում կաթնամթերքի, քան մսի և մյուս սննդամթերքների
միջոցով: Այնպես որ, երբ Ձեր փոքրիկը լինի արդեն կես տարեկան, ճիշտ
ժամանակն է մայրական կաթին զուգահեռ կերակրել նրան նաև այս համեղ ու
սննդարար մթերքներով:
|
Եթե Ձեր փոքրիկն էլ առավոտյան կաթ խմել չի սիրում ու փորձում է հազար ու մի պատճառաբանություն գտնել, երբ Դուք կաթով
լի բաժակով մոտենում եք նրան, ապա այս էջը հենց Ձեզ և Ձեր փորիկի համար է:
Ճանաչեք ձեր «թշնամուն», գուցե նա այնքան էլ վատը չէ և նրան խմելն էլ
այնքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ: Դե ուրեմն սկսենք: Գիտեի՞ք, որ…
Կաթի 85-95 %-ը կազմում է ջուրը: Մնացած մասը իրենց մեջ բաժանում են վիտամինները, սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը:
Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ նա հորթուկ չի ունեցել:
|
Երեխաները միշտ էլ փորձում են մեծահասակներին նմանվել, շատ հաճախ էլ
մայրիկներն են փորձում իրենց երեխաներին ժամանակից շուտ մեծացնել: Մեծանալ
երեխաները միշտ էլ կհասցնեն, իսկ մանկությունը կյանքում միայն մեկ անգամ է
լինում, և երեխաները պետք է կարողանան վայելել այն: Պետք է վազվզեն ու
խաղան, նաև պետք է դպրոց հաճախեն և այս ամենին համապատասխան պետք է լինեն
նաև նրանց հագուստն ու սանրվածքը: Սանրվածքը չպետք է խանգարի և շեղի
երեխային և միևնույն ժամանակ պետք է հմայիչ տեսք հաղորդի:
|
Երբ դեռ Ձեր երեխան շատ փոքրիկ էր, Դուք ինքներդ էիք զբաղվում նրա ճակատը
մազափնջիկներից ազատելու գործով, սակայն անցավ մեկ-երկու տարի, և հասկացաք,
որ նրա սանրվածքը այլևս մասնագիտական խնամք է պահանջում: Սակայն դեռ պարզ
չէ` ինչպես երեխան կընդունի այն փաստը, որ ինքը պիտի «խելոք» նստի
թիկնաթոռին այն ժամանակ, երբ ինչ-որ անծանոթ իր գլխավերևում մկրատ է
պտտեցնում…
|
|
|