Բոլորի կյանքում էլ լինում են դժվարություններ, և մենք պարտավոր ենք քաջաբար կանգնել դրանց դեմ և պայքարել: Իսկ պայքարն ավելի հեշտ և արդյունավետ է դառնում, երբ կողքիդ լավ ընկերներ կան: Մեկ բռունցք դառնալով՝ կարելի է հաղթահարել ամեն ինչ: Միասնությունը ուժ է: Դա ժողովրդական իմաստություն է, ասում են, չէ՞ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի»: Այս մուլտֆիլմ էլ պատմում է հենց այդ մասին: Միասնականության շնորհիվ են մուլտֆիլմի հերոսները՝ խեցգետինները, մրջյուններն ու պինգվինները փրկվում իրենց վրա հարձակվող գիշատիչներից: Մուլտֆիլմը կօգնի Ձեր փոքրիկին հասկանալ միասնության կարևոր նշանակությունը, կսովորեցնի լինել հավատարիմ իր ընկերներին և օգնության հասնել նրանց դժվար պահերին: Չէ՞ որ այդ ամենը միշտ էլ փոխադարձ է: