Четверг, 28.03.2024, 18:40
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [4]
Մանկական սնունդ [2]
Մանկական հագուստ [3]
Մանկական սենյակ [2]
Կրթություն [1]
Հոգեբանություն [12]
Առողջ փոքրիկ [5]
Մուլտեր մեծերի համար [12]
Հեքիաթաթերապիա [4]
Խորհուրդներ մայրիկին [2]
Նորություններ [0]
Մանկապարտեզ [2]
Քայլ առ քայլ [1]
Դպրոց [1]
Մանկական հոգեբանություն [0]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Մանկական խնամք » Մանկական խնամք

ԵԹԵ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆԵՂԱՑԿՈՏ Է
Նեղացկոտությունը բնավորության հիվանդագին գիծ է, որ «կրծում է» մարդու հոգին, երբ նա իրեն մերժված կամ արհամարված է զգում: Այն միշտ կապված է չարդարացված սպասելիքների հետ և ուղղված է ուրիշ կոնկրետ անձի:

Հաճախ «խռովքը» չափազանց ծանր են տանում նույնիսկ մեծահասակաները: Իսկ ի՞նչ անել, երբ սեփական նեղացկոտությունից տառապում է դեռ բոլորովին փոքրիկ երեխան…

Վիրավորվելու հատկանիշն իր ամբողջ պատկերով ի հայտ է գալիս 5 տարեկանից սկսած, երբ փոքրիկի մեջ առաջանում է շրջապատում իբրև ինքնուրույն մարդ ընդունված լինելու պահանջը:

Երեխան ուրիշից նեղանում է, երբ զգում է արհամարանք, անտարբերություն իր ես-ի հանդեպ, օրինակ՝

- երբ իրեն չեն հրավիրում խաղալու կամ չեն տրամադրում ցանկալի դերը

- երբ չեն տալիս խոստացված խաղալիքը, հրաժարվում են հյուրասիրել կամ նվեր տալ

- երբ ծաղրում են իրեն

- չեն գովում, չեն ոգևորում, իր հաջողություններին ուշադրություն չեն դարձնում

                                                 նեղացկոտություն

Վիրավորվելու «սահմանը», սակայն, բոլորի համար նույնը չէ: Միևնույն իրադրությունում տարբեր երեխաներ իրենց տարբեր կերպ են պահում: Մեկը փորձում է հարթել կոնֆլիկտը, մեկը լցվում է վրեժով ու չարությամբ՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, մեկ ուրիշն էլ վիրավորվում է, «խռովում»: Վերջին դեպքում երեխան չի փորձում ուժով կամ այլ կերպ շտկել իրավիճակը. նրա խնդիրը հենց իր վիրավորվածությունն ու վիշտը ի ցույց դնելն է, որպեսզի ցավ պատճառողը զգա սխալն ու ներողություն խնդրի:

Ուժեղ նեղացկոտության հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը: Երեխան անհրաժեշտություն ունի միջավայրում անընդհատ տեսնելու իր անձի կարևորությունը: Միևնույն ժամանակ նա հակված է մտածելու, թե շրջապատը իրեն չի հարգում, ինչն արդեն իսկ լուրջ հիմք է նեղացկոտության համար: Փոքրիկը միշտ ինքն իրեն դիտում և գնահատում է այլոց աչքերով: Հաճախ նա շրջապատող աշխարհում, իրենից բացի, ոչինչ չի տեսնում: Խնդիրն անգամ այն չէ, թե նա ինչպես է իրեն գնահատում, այլ այն, որ այդ գնահատականը նրա համար դառնում է կյանքի հիմնական բովանդակությունը: Դա երեխային պատճառում է ներքին մեծ ցավ և խանգարում է լիարժեք անհատի ձևավորմանն ու զարգացմանը՝ ծնելով բազում խնդիրներ միջանձնային հարաբերություններում:

                                                        նեղացկոտություն

Հաճախ ծնողները, գիտենալով իրենց զավակի նեղացկոտության մասին, շարունակ գովաբանում ու ոգևորում են նրան: Սակայն ցանկացած գնահատական՝ լինի դրական թե բացասական, փոքրիկին առիթ է տալիս մտածելու իր այս կամ այն հատկանիշի մասին, համեմատելու իրեն հասակակցի հետ՝ նրան դիտելով ոչ թե որպես հավասարը հավասարին, այլ որպես մրցակից, վիրավորվելու օբյեկտ: Դրա համար չի կարելի բացահայտ գնահատողական վերաբերմունք ցուցաբերել երեխաների հանդեպ և նրանց համեմատել իրար հետ: Սակայն չգնահատել բոլորովին էլ չի նշանակում անտարբեր լինել երեխայի ու նրա վարքի նկատմամբ, ընդհակառակը՝ ծնողական սերն ու գորովը ճիշտ դաստիարակության նախապայմանն են և պիտի կախված չլինեն փոքրիկի կոնկրետ հաջողություններից կամ ձեռքբերումներից:

Մեծահասակները պետք է երեխային սովորեցնեն մեծ տեղ չհատկացնել գնահատվելուն ու իր անձի կարևորությունը անընդհատ սրան-նրան ապացուցելուն: Փոքրիկը միշտ պիտի զգա իր նկատմամբ շրջապատի բարյացկամությունն ու հարգանքը: Միայն այդ դեպքում նա կտեսնի սեփական ես-ի ինքնատիպությունն ու անգնահատելիությունը և ուրիշների հետ համեմատվելու ու առանձնակի գնահատանքի կարիք բոլորովին չի ունենա:

Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության ժամանակ հաճախ են կազմակերպվում զանազան սպորտային մրցույթներ, տրամաբանական խաղեր: Նեղացկոտության հակված երեխաներին, սակայն, նպատակահարմար չէ ներգրավել նման միջոցառումներում, որովհետև դրանք ստիպում են մտածել սեփական հատկանիշների մասին ու համեմատվել ուրիշների հետ, ինչը վիրավորվելու պոտենցիալ վտանգ է ներկայացնում:

Նեղացկոտության հաղթահարման գլխավոր քայլն է ցույց տալ երեխային, որ ուրիշների գնահատականը բոլորովին էլ ամենակարևոր բանը չէ իր կյանքում, որ մյուս երեխաներն ունեն իրենց հետաքրքրությունները, ոչ թե կենտրոնացել են իր վրա, և նրանք չեն արհամարում իրեն, այլ պարզապես զբաղվում են իրենց գործով՝ խաղում են, զրուցում և այլն: Փոքրիկը պետք է հասկանա, որ մյուս երեխաները գոյություն ունեն ամենևին ոչ նրա համար, որ հարգեն կամ չհարգեն իրեն:

նեղացկոտություն

Իհարկե, հինգ-վեց տարեկան պստլիկին անհնար է այս ամենը խոսք ու զրույցով բացատրել, բայց դա կարելի է անել նրա ուշադրությունը այլ բանի վրա սևեռելով, նրա մեջ նոր հետաքրքրություններ արթնացնելով, ասենք՝ նկարել, քանդակել, ինչ-որ բան պատրաստել և այլն և այլն: Ընդ որում՝ երեխան պիտի հաճույք ստանա հենց նկարելու կամ խաղալու ընթացքից, այլ ոչ թե մտածի դա լավ անելու մասին, որպեսզի իրեն գնահատեն, և որ ինքն ուրիշներից պակաս չլինի:

Թերևս ավելի հետաքրքիր ու արդյունավետ կլինի, եթե բոլորը միասին, ընկերաբար նույն բանն անեն: Խոսքը հստակ դերաբաշխմամբ խմբային խաղերի մասին է, երբ մասնակիցները իրենց միասնական կզգան, կտեսնեն յուրաքանչյուրի կարևորությունը ընդհանուր գործում: Հենց այսպիսի հարաբերություններն են երեխայի մեջ ծնում ընկերոջ հաջողությամբ ուրախանալու կարողություն և օգնում են խուսափել տեղի-անտեղի վիրավորվելուց:

Փոքրիկները սիրում են հեքիաթներ լսել, դիտել գունեղ նկարներ, երգել, և այս ամենը նույնպես հիասքանչ միջոց կարող է լինել սեփական ես-ից նրանց ուշադրությունը շեղելու:

Ծնողները միշտ պետք է հիշեն, որ նախադպրոցական տարիքում անհատի ձևավորումն ընդանում է շատ արագ, և կարելի է երեխայի մեջ դաստիարակել անձնային բարձր որակներ ու շտկել նրա բնավորության թույլ կողմերը: Այլապես որքան երեխան մեծանում է, այնքան դժվար է դառնում նրան փոխելը…

28.08.2012, 14:32
Категория: Մանկական խնամք | Добавил: armp3 | Теги: մեծահասակներ, Նշան Աբասյան, ծնողներ, վիրավորված փոքրիկ, երեխա, Փոքրիկ, երեխայի հոգեբանություն, նեղացկոտ երեխա, նեղացկոտություն, երեխաներ
Просмотров: 824 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru