Четверг, 28.03.2024, 18:05
Приветствую Вас Гость | RSS
Or.do.am
Главная | Or.do.am | Регистрация | Вход
Or – Մայրիկ/Հայրիկ

Категории раздела
Մանկական խնամք [51]
Հեքիաթներ [21]

Мини-чат

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 6

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

Главная » Файлы » Հեքիաթներ

ՎԱՀԵԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կավիճը բարձրացավ տեղից ու մոտեցավ գրատախտակին: «Չէ, չէ, միայն ոչ դա, լա՜վ էլի…»: Արդեն ուշ էր, ու Վահեն խոր հոգոց հանեց. գրատախտակին մեծ-մեծ տառերով գրված էր՝ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ:

-Ախր, լավ էլի, չգիտեմ ես շարադրություն գրել, ի՞նչ անեմ,- շշնջաց Վահեն Կարենի ականջին:

-Իսկ դու պատկերացրու, որ եթե շուտ գրես, ավարտես շարադրությունը, գնալու ենք բուֆե՜տ,- երանությամբ ասաց Կարենը:

Վահեն մի պահ ընկավ մտքերի մեջ, բայց Կարենի գաղափարը նրան այնպես չգայթակղեց, որ մոռանար շարադրության մասին: Քիչ էր մնում դեպրեսիայի մեջ ընկներ, բայց անգամ դրա համար ժամանակ չկար: Գրատախտակին ավելացել էր նաև շարադրության վերնագիրը՝ «Իմ երազանքը», ու Վահեի համար կյանքը կործանված էր: Նայեց Կարենին: Նրա կարմիր թշերը երջանկությունից փայլում էին, ու տետրի էջի կեսն արդեն լցված էր Կարենի նման կլոր-կլոր  տառերով: Ինչ աներ, հո իր իսկական երազանքի մասին չէր գրելու: Դրա մասին միայն ինքը պետք է իմանար, ուրիշ ոչ ոք: Նայեց Կարենի շարադրությանը, գուցե հուշեր, թե ինչ կարելի է գրել:

-Ի-ի-ի՜, չարտագրես,- նեղացած ասաց Կարենը ու շարունակեց արագ-արագ գրել:

Իսկ ուսուցչուհու աչքերն ակնոցի ետևում ժամացույցի ճոճանակի նման աջ ու ձախ էին շարժվում ու հուշում, որ ժամանակը սպառվում է: Էլ ճար չկար. ինչ լինում է, թող լինի: Վերցրեց գրիչն ու սկսեց գրել: Վահեն նայում էր տետրին ու աչքերին չէր հավատում: Ինքը երբեք այսքան արագ չէր կարողացել գրել, բառերն իրենք իրենց էին շարվում տողերի վրա: «Եթե միայն հայրիկս կարողանար սա կարդալ»,- մտածեց Վահեն, արագ ավարտեց շարադրությունը, փակեց տետրն ու հանձնեց ուսուցչուհուն: Նրա հետևից վազելով հասավ Կարենն ու տետրը դրեց Վահեի տետրի վրա:

Հենց այդ պահին դասամիջոցի զանգը հնչեց ու մինչև Վահեն մտածկոտ կանգնած էր դասարանի դռան մոտ, Կարենը բռնեց նրա ձեռքն ու վազելով դուրս եկավ՝ իր հետևից վազեցնելով նաև Վահեին: Նշանակետը պարզ էր՝ բուֆե՜տ. Կարենն այդպես էլ չընդունեց, որ բուֆետին հարկավոր է ճաշարան կոչել: Ճաշարան բառը, նրա կարծիքով, չէր արտահայտում այդ վայրի ողջ խորիմաստ նշանակությունը:

Վահեն, իհարկե, Կարենի հետ շոկոլադով նշեց հերթական դասամիջոցը, բայց ամբողջ ժամանակ, անգամ տան ճանապարհին ու անգամ արդեն իր սենյակում չէր կարողանում չմտածել շարադրության մասին: «Ինչո՞ւ գրեցի, հիմա բոլորը կկարդան, բոլորը կսկսեն քննարկել ու ծիծաղել վրաս, ու՜ֆ…»: Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես քնեց, արթնացավ, առավոտյան նախաճաշեց ու Կարենի հետ դպրոց գնաց:

Մի ամբողջ դար անցավ մինչև մայրենիի դասի ժամն եկավ, ու ուսուցչուհին տկտկացող կոշրիկներով և տետրերը ձեռքին մտավ դասարան: Եվ հանկարծ պարզվեց, որ ուսուցչուհիներն էլ երբեմն շատ հնարամիտ կարող են լինել. շարադրությունների արդյունքների հայտարարումը վերածվել էր իսկական Օսկարի մրցանակաբաշխության:

Բոլոր շարադրությունները, չգիտես ինչպես, հաղթել էին որևէ անվանակարգում՝ «Լավագույն ձեռագիր», «Ամենաանսխալ աշխատանք», «Ամենաարտագրած շարադրություն», «Ամենածուռտիկ աշխատանք», «Ամենաուրախ շարադրություն» և այլն: Հատուկ Կարենի համար էլ էր անվանակարգ ստեղծվել՝ «Ամենահամեղ շարադրություն», որովհետև իր ողջ շարադրությունը Կարենը նվիրել էր իր ապագա ռեստորանի ճաշացանկի նկարագրությանը: Դրանցից մի քանիսը անգամ ուսուցչուհին էր արտագրել իր խոհարարական գրքում:

Իսկ Վահեն քարացած նստած էր. ««Ամենածիծաղելի շարադրություն».- ահա թե ինչ է սպասվում ինձ»,- մտածում էր նա, երբ ուսուցչուհին վերցրեց վերջին տետրն ու կարդաց.

-«Ամենաանկեղծ ու հուզիչ շարադրություն» անվանակարգում հաղթանակ է տարել Վահեի շարադրությունը, շնորհավորենք նրան: Բոլորը ծափահարում էին նրան, իսկ Վահեն չգիտեր, թե ինչ պատասխաներ, բայց ուսուցչուհին օգնության հասավ.

-Գիտեմ, Վահե ջան, ուզում ես ասել, որ դու կարծում էիր, թե շարադրություն գրել չգիտես, բայց շատ իզուր: Շարադրությունները մեր մտքերն են, մեր ցանկություններն ու մեր դատողությունները, և որքան վաղ սովորենք մենք դրանք արտահայտել այնպես անկեղծորեն, ինչպես դու, այնքան ավելի կընկերանանք մենք ու աշխարհը, կսովորենք հասկանալ ու հարգել միմյանց:

Իսկ քո երազանքի մասին ոչ ոքի ոչինչ չեմ ասի, ազնիվ խոսք,-այս վերջինն արդեն Վահեի ականջին շշնջաց ուսուցչուհին:

Վահեն թեթևացած շունչ քաշեց ու ժպտաց: Եվ իսկապես, մեծահասակները, երբեմն այնքան լավ են հասկանում ամեն ինչ , եթե ուզում են…

28.08.2012, 14:58
Категория: Հեքիաթներ | Добавил: armp3 | Теги: ճաշարան, շարադրություն, մանկական հեքիաթ, շարադրություն «Իմ երազնաքը», Դպրոց, շարադրություններ, հեքիաթ, Անահիտ Ալեքսանյան, հեքիաթ Վահեի մասին, դասարան
Просмотров: 1990 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Поиск

Друзья сайта
երեխա երեխայի հոգեբանություն երեխաներ ծնողներ մեծահասակներ նեղացկոտ երեխա նեղացկոտություն Նշան Աբասյան երեխայի մազեր մազեր մանկական սանրվածք մանկական վարսավիրանոց արքայադուստր Կարինե Պոստոլակյան հեքիաթ արքայադստեր մասին հեքիաթի մրցույթ մանկական հեքիաթ-պատմվածքի մրցույթ ակնոց հեքիաթ ակնոցի մասին ամպ հեքիաթ ամպի մասին մանկական հեքիաթներ Լիլիա Դավոյան հեքիաթ ձյան փաթիլի մասին ձյուն աստղ աստղեր արտահայտություններ մուլտֆիլմից արև բարի գիշեր բարի երազներ բարի լույս գիշեր Գտնված երազ երկինք հեքիաթներ արքայազն դրակոններ էլֆ կախարդներ կախարդուհիներ կենդանիներ Հերկուլես հեքիաթային հերոսներ հեքիաթ հեքիաթ Վահեի մասին դպրոցականներ երշիկ ընկերներ մանկական պատմվածք դասարան Դպրոց ճաշարան շարադրություն մանկական հեքիաթ շարադրություն «Իմ երազնաքը» շարադրություններ google google-ի ծննդյան օրը գուգլ հովանոց զվարճալի պատմություններ ճնճղուկներ Մարիաննա Փահլևանյան աղջիկ փոքրիկ նովելները Լեոնիդ Ենգիբարյան աուդիոգրքեր Գայանե Կլեկչյան թռչել «Գրպանահատը» «Ծափեր» «Տերևները» Անկումը Անահիտ Ալեքսանյան Ալան Ալեքսանդր Միլն արջուկ հեքիաթային հերոս հեքիաթի պատմություն Վինի Թուխ Դնչիկ մուլտ մուլտֆիլմ մուլտֆիլմի խոսքեր նովել Լեոնիդ Ենգիբարյանի նովելները գույներ հեքիաթագիր ճնճղուկ Բիլ Մանանա կոնֆետ կոնֆետներ Ժիրայր Դադասյան «Ես հայ եմ» «Խոստովանություն» «Մի քանի խոսք Երևանի մասին» «Ստվերը» Լեոնիդ հեքիաթ նոթբուքի մասին Նարեկ Սահակյան


Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz
Дизайн сделан студией Or.Do.Am
com-mp3.ru